Միջազգային կառույցների կողմից հետխորհրդային երկրներում իրականացվել է արժեհամակարգային ինտերվենցիա
1991 թ.-ից ի վեր, ԽՍՀՄ այսպես կոչված «փլուզումից» հետո աշխարհի երկբևեռ կառավարման համակարգը փոխարինվեց ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից միաբևեռ կառավարման մոդելով: Միաբևեռ կառավարում իրականացնող պետությունները, առաջին հերթին Միացյալ նահանգները իրենց համաշխարհային գերիշխանությունը պահպանելու նպատակով ռազմական, քաղաքական և տնտեսական ոլորտներում կառավարման գործիքներից բացի ստեղծեցին նաև տեղեկատվական և գաղափարախոսական ոլորտներում կառավարման գործիքներ, որոնց կիրառմամբ պետք է կոտրվեր աշխարհի միաբևեռ կառավարման դեմ տարբեր երկրների և ժողովուրդների դիմադրողունակությունը, ոչնչացվեր այդ ժողովուրդների ինքնությունը, արժեհամակարգը, ընտանիքի ինստիտուտի ավանդական կառուցվածքը, մարդկանց մոտ փոխվեր բարու ու չարի մինչ այդ գոյություն ունեցող ընկալումները:
Վերոհիշյալ գործիքները կիրառելու հետևանքով վերջին 26 տարիների ընթացքում մի շարք միջազգային կառույցներ հետխորհրդային բոլոր երկրներին պարտադրեցին և շարունակում են պարտադրել օրենքներ, որոնք ուղղված են ավանդական ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի ոչնչացմանը:
Սա աշխարհի ժողովուրդների նկատմամբ չհայտարարված պատերազմ է:
Արձանագրելով նաև այն իրողությունը, որ աշխարհաքաղաքական ներկա գործընթացները մտել են աշխարհի միաբևեռ կառավարման ավարտի և երկրորդ բևեռի ստեղծման վերջնական փուլ, փաստենք, որ սույն թվականի մարտի 1-ին Ռուսաստանի դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին հորդորեց հաշվի նստել Ռուսաստանի հետ, վերջինիս և իր դաշնակիցների ազգային և պետական շահերի պաշտպանության հարցերում, հարաբերվել «հավասարը հավասարի» սկզբունքով:
Ռուսաստանի նախագահի այդ պնդումը հիմնված էր նաև այն հանգամանքի վրա, որ 2002 թվականին ԱՄՆ-ը միակողմանի դուրս գալով «Հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման մասին» միջազգային պայմանագրից, հետապնդելով ստանալ զինական առավելություն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ և հետապնդելով նրա բոլոր կարևոր օբյեկտները առաջինը և անպատիժ խոցելու նպատակ։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն իր հակահրթիռային համակարգերը 2017 թվականին ուղղակիորեն տեղադրելով Լեհաստանում և Ռումինիայում, պլանավորելով տեղադրել նաև Ուկրաինայում և Ռուսաստանի հյուսիսային շրջանների հարևանությամբ, այժմ ունակ չէ դիմագրավել և չեզոքացնել այն միջմայրցամաքային հրթիռային համալիրներին և առանց անձնակազմ սուզանավերին, որոնց այլևս տիրապետում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը:
Ռազմական այդ առավելությունը Ռուսաստանի նախագահը այժմ որպես գործիք է օգտագործում, որպեսզի վերականգնի իր երկրի ինքնիշխանությունը ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից իրականացվող միաբևեռ կառավարման հետևանքով առաջացած ենթակայությունից:
Ինքնիշխանության վերականգնումը նախատեսվում է քաղաքական, տնտեսական, ֆինասա-վարկային, գաղափարախոսական, արժեհամակարգային, իրավական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում:
Այն, որ վաղ թե ուշ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները համակերպվելու են այն իրողության հետ, որ Ռուսաստանը և իր դաշնակիցները ձեռք են բերելու լիարժեք ինքնիշխանություն բոլոր ոլորտներում և այդ երկրների ժողովուրդները դառնալու են իրենց երկրի իրական տերերը, մշակելով սեփական բարոյական արժեհամակարգի հենքի վրա նոր Սահմանադրություն, օրենքների նոր փաթեթ, որով կամրագրվի յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր-բարոյական նկարագրին հարիր իրավական նորմեր, այլևս կասկածի տեղիք չեն տալիս:
Ընդամենը մի փոքր համբերություն, նյարդերի և մկանների լարում և հավատ առ այն, որ վաղ թե ուշ բարին հաղթելու է չարին և ինքնիշխանության վերականգնման ձգտող երկրները ազատագրվելու են արևմտյան ռազմական, քաղաքական, ֆինանսա-տնտեսական, գաղափարախոսական և արժեհամակարգային էքսպանսիայից:
Փաստենք միայն, որ 1991 թվականից առ այսօր ՄԱԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, միջազգային այլ կառույցների, Եվրամիության որոշ պետությունների կողմից հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում անխտիր կիրառվել են գաղափարական-արժեհամակարգային ինտերվենցիա իրավական, քարոզչական, մշակութային և կրթական ոլորտներում:
Այդ պարտադրանքը դրսևորվել է գենդերային ինքնության, գենդերային հավասարության, այլ սեռական կողմնորոշում ունեցող ԼԳԲՏԻ խմբի անձանց իրավունքների պաշտպանության իրավական ամրագրման գործընթացով, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության քողի ներքո ընտանիքների ներքին կյանքին միջամտելու, ընտանեկան միջանձնային հարաբերություններում առկա որոշ անհարթությունների պատրվակով երեխաներին ընտանիքներից օտարելու և ընտանիքները քանդելու նպատակով:
Եվրամիության և Եվրախորհրդի անդամ պետություններում այլասերման և անբարոյականության քարոզչության հետևանքով այլևս իրավական ամրագրում ստանալու գործընթացում են արյունապղծությունը, մանկապղծությունը, անասնապղծությունը, առանց ծնողի հետ համաձայնեցման դեռահասներին իրենց սեռը որոշելու իրավունքը, որը հետապնդում է դեռահասներին միասեռական դարձնելու նպատակ:
Այլասերումները իրավական դաշտում որպես միջազգային նորմ ամրագրելուց հետո Եվրամիությունը, Եվրախորհուրդը և միջազգային տարբեր կառույցներ օգտագործելով իրենց բոլոր լծակներն ու գործիքները, ստիպում են իրենցից գաղութային կախվածության մեջ գտնվող երկրներին ստորագրել և վավերացնել այլասերումները օրինականցնող միջազգային պայմանագրեր, ընդունել օրենքներ, որոնք պետք է ամրագրեն այլասերվածների ու պղծվածների իրավունքները սոցիալական բոլոր ոլորտներում, ներառյալ այլասերումների ազատ քարոզչության իրավունքը:
Թիրախավորելով ընտանիքը որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, միջազգային կառույցները ստիպում են վավերացնել միջազգային պայմանագրեր, որով իրավական ամրագրում են տալու կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության պատրվակով ընտանիքների ներքին կյանքին միջամտելուն:
Այդպիսի միջազգային պայմանագիր է նաև «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» (Ստամբուլյան կոնվենցիա), որը 2017 թվականի դեկտեմբերին ստորագրեց նաև Հայաստանը:
2017 թվականին Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որով Հայաստանը պարտավորվեց ամրագրել իրավական ակտերում այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները:
Այսօր ՀՀ Արդարադատության նախարարության կողմից առաջարկվել է փոփոխություններ մտցնել ՀՀ քրեական օրենսգրքում, որի 197-րդ՝ Խտրականության հոդվածում քրեորեն պետք է պատժվեն ֆիզիկական և պաշտոնոտար այն անձիք, որոնք այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելով կարող է պատժվեն մինչև 3 տարի ազատության սահմանափակմամբ կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ:
Ակնհայտ է, որ այս այլասերումների և այլասերվածների իրավունքների պաշտպանության օրինականացմանը հետևելու է դեռահասների կողմից իրենց սեռի որոշման քարոզչական, այնուհետև իրավական ամրագրումը, այնպես, ինչպես եղավ եվրոպական բազում երկրներում:
Փաստելով, որ աշխարհի երկրորդ բևեռի կայացումը անդառնալի իրողություն է, ինչը նշանակում է, որ այդ բևեռի մաս կազմող երկրներին հնարավորություն է ընձեռնվելու վերականգնել իրենց երկրների ինքնիշխանությունները, ինչը ենթադրում է, որ այդ երկրների իշխանությունները առաջնային են համարելու նաև իրականացնել իրավական դաշտում փոփոխություններ, որոնք առնչվելու են հոգևոր-ազգային բարոյական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի ինստիտուտի պաշտպանությանը:
Այդ նպատակով առաջարկում ենք արձանագրել իրավական դաշտում գոյություն ունեցող բոլոր այն ամրագրումները, որոշումները, երկրի կողմից միջազգային կառույցների առջև վերցված այն պարտավորությունները, որոնք վտանգում են մեր ազգային-հոգևոր արժեհամակարգը և ընտանիքի ինստիտուտը:
Այդ նպատակով պետք է մշակել իրականացվելիք ռազմավարությունը առաջին հերթին իրավական ոլորտում, այն է՝
- Կասեցնել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից 5-րդ նպատակը՝ (հասնել գենդերային հիմքով հավասարության և զորացնել բոլոր կանանց և աղջիկներին)
- Վերանայել բոլոր միջազգային այն պայմանագրերը (կոնվենցիաները, համաձայնագրերը, հռչակագրերը, բանաձևերը), որոնք իրենց մեջ ներառում են գենդերային հիմքով իրավունքների պաշտպանություն
- Կատարել փոփոխություն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի մեջ և ձերբազատվել հիմնական հասկացություն հանդիսացող «գենդեր» եզրույթից:
- Պետական բոլոր փաստաթղթերից և ծրագրերից հանել «գենդեր» եզրույթը։
- Ընդունել օրենք, որով կարգելվի միասեռականության քարոզչությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
- Վերանայել ՀՀ Կառավարության կողմից ընդունված և ընդունվելիք բոլոր այն որոշումները, որոնք ներառում են գենդերային հիմքով անձանց իրավունքների պաշտպանություն:
- Կատարել անհրաժեշտ փոփոխություններ ընդունված բոլոր այն օրենքներում, իրավական այլ ակտերում, որոնք նպաստելու են ընտանիքում բռնությունների թվի նվազեցմանը, ընտանիքում համերաշխության վերականգնմանը:
- Օրենսդրությամբ արգելել հեռուստատեսային հաղորդումներում, սերիալներում և ֆիլմերում այլասերման, բռնության, անբարոյականության, անպարկեշտության, անառողջ ընտանեկան հարաբերությունների քարոզչությունը։
- Ստեղծել պետական մարմին, որին կտրվի հեռուստատեսային հաղորդումների ու ֆիլմերի վարկանիշային աղյուսակը սահմանելու իրավասություն ու լիազորություն։
- Սահմանադրությամբ ամրագրել մարդու կյանքի իրավունքը բեղմնավորման պահից սկսած, որով քրեորեն այլևս կպատժվի մարդու կողմից իրականացվող մահացու մեղքերից մեկը՝ հղիության արհեստական ընդհատումը, ինչը կնպաստի նաև երկրի ժողովրդագրական խնդրի դրական լուծմանը:
Այդ տրամաբանությամբ անհրաժեշտ է լինելու իրականացնել փոփոխություններ նաև այն իրավական ակտերում, որոնք վերաբերվում են կրթական, մշակույթին և քարոզչական-տեղեկատվական ոլորտներին:
Ամփոփելով վերհիշենք Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի արտահայտած միտքը վերջերս հրապարակված «Աշխարհակարգ 2018» վավերագրական ֆիլմից, որում հաղորդավարը անդրադարձավ այն խնդրին, որ Ռուսաստանից նպատակաուղղված փորձում են հեռացնել իր դաշնակիցներին և ակտիվորեն աշխատում են նաև Հայաստանի վրա, թույն կաթեցնելով դաշնակիցների ականջներին։
Ինչին ի պատասխան Վլադիմիր Պուտինը պատասխանեց. «Թույն կաթեցնողն ի վերջո ինքն էլ այդ թույնը կուլ կտա…»։
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող
Հայկ Նահապետյան