«Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան»-ի գործունեության մեթոդները պետական հեղաշրջումների հովանավորման հարցում և այլասերումների լոբբինգը
Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ստեղծվել է 1997թ․-ին, իսկ դրամաշնորհներ տրամադրել սկսել է արդեն 1998թ․-ից։ Կազմակերպության հիմնական կորիզը Հայաստանում բաղկացած է թվով 60 կազմակերպություններից, որոնք միավորվել են 2003թ․-ին ստեղծված «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության ներքո։ http://partnership.am/
Սորոսի հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը Հայաստանում այլասերման քարոզով և այսպես կոչված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ֆինանսավորումն է։
Սնվելով հիմնադրամի դրամաշնորհներից այդ կազմակերպությունները իրենց գործունեությունն իրականացնում են երեք հիմնական ուղղություններով․
- Քարոզչական ոլորտում՝ կայքերի, սոցիալական ցանցերի, փողոցային միջոցառումների, ֆիլմերի, քննարկումների, կոնֆերասների միջոցով տեղեկատվական դաշտում իրականացնում են ԼԳԲՏ անձանց այլասերված ապրելակերպի քարոզ՝ փորձելով ներկայացնել այլասերումը եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում որպես հայ հասարակության կողմից ընդունելի նորմ։
- Իրավական ոլորում՝ մշակում և ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին են ներկայացնում օրենքի նախագծեր, որոնք ուղղված են այլասերված ապրելակերպով անձանց լայն իրավունքների ամրագրմանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, մասնավորապես «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին», «Խտրականության դեմ» օրենքների նախագծերը։
- Կառավարման ոլորտում՝ մշակում և ՀՀ կառավարությանն են ներկայացնում ռազմավարական ծրագրեր, որոնք իրենց մեջ ներառում են նաև այլասերված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերվող միջոցառումների ծրագրեր։
Ցավոք պետք է նշել, որ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների ռազմավարական ծրագրերն ու առաջարկները ՀՀ որոշ պետական մարմինների կողմից հավանության են արժանանում և դրվում են շրջանառության մեջ որպես հիմնարար փաստաթղթեր։
Այսպես. «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից ՀՀ կառավարությանն էր ներկայացվել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը», որով նախատեսվում է նաև խտրականության դեմ պայքարին վերաբերվող համապարփակ և միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրության ընդունումը, իր մեջ ներառելով նաև խտրականության բացառումը այլ սեռական կողմնորոշում և գենդերային ինքնության հիմքով։
2017թ․-ի ապրիլին, Սորոսի հիմնադրամի ֆինանսավորմամբ, Հայաստանի մի քանի նախարարություններին և Երևանի դպրոցների մի շարք տնօրեններին էր ներկայացվել Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության քողի ներքո այլասերման քարոզով զբաղվող «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության կողմից մշակված և դպրոցականների համար նախատեսված սեռական դաստիարակության մասին ձեռնարկը։ http://serakanutyun.org/
Այդ ծրագրի միջոցով նախատեսվում էր երեխաներին պատմել միասեռականության, ինցեստի (սեռական հարաբերություններ ընտանիքի անդամների միջև), ձեռնաշարժության, սեռական հարաբերությունների և հակաբեղմնավորիչների տեսակների մասին։ Ծրագիրը փորձ արվեց փորձնական ձևով ներդնել Երևանի մի քանի դպրոցներում, սակայն այդ գործընթացը հասարակական մի քանի կազմակերպությունների և անհատների ջանքերի շնորհիվ կասեցվեց։
Առ այսօր «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը շարունակում է այդ ծրագրի շրջանակներում իր գործունեությունը և դասընթացներ է կազմակերպում դեռահասների և ծնողների համար։ https://www.facebook.com/DznoghYerekha/photos/a.544409155738157.1073741828.541703192675420/791811967664540/?type=3&theater, https://www.facebook.com/DznoghYerekha/photos/a.544409155738157.1073741828.541703192675420/791704364341967/?type=3&theater
Երևանի պետական համալսարանում է գործում Գենդերային հետազոտություների և առաջնորդության կենտրոնը, որի տնօրենն է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Գոհար Շահնազարյանը, որը նույնպես դրամաշնորհներ է ստանում Սորոսի հիմնադրամից։ http://www.ysu.am/gender/
Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և այլասերման քարոզով զբաղվող կազմակերպությունները 2010թ․-ին ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», որը կանանց իրավունքների պաշտպանության քողի ներքո իրականացնում է աշխատանքներ այսպես կոչված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունման ուղղությամբ։ http://coalitionagainstviolence.org/en/about-us/members/ :
Արդեն իսկ սույն թվականի սեպտեմբերի 20-ին այդ օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերը դրված են ՀՀ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, ինչը նշանակում է, որ մոտ ժամանակներում այն Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ կներկայացվի Ազգային ժողով https://www.e-draft.am/projects/427/about:
Վերոհիշյալ օրենքը թույլ կտա հասարակական կազմակերպություններին և սոցիալական ծառայություններին երեխաներին տնտեսական և հոգեբանական բռնությունից պաշտպանելու պատրվակով ներխուժել ընտանիքներ, ինչպես նաև սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքներ օտարել երեխաներին և տեղափոխել ապաստարաններ: Դրանք այն ընտանիքներն են, որտեղ ծնողները չեն կարողանում իրականացնել երեխաներին լիարժեք և ներդաշնակ զարգացման համար ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունը։
Հայաստանում այլասերման և անբարոյականության քարոզով հիմնականում աչքի են ընկնում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն և «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (ՓԻՆՔ Արմենիա), որոնք բոլորն էլ ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամի կողմից:
Գենդերային գաղափարախոսությունը քարոզելու, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը ընդունելու անհրաժեշտությունը հիմնավորելու նպատակով Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում է ստանում նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը։ Ֆինանսավորումը իրականացվում է «Հուսաբեր» կազմակերպության» միջոցով։ https://www.youtube.com/watch?v=JWjyzB6pJc8
«Հոդված 3» ակումբը, որը ևս ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամի կողմից Հայաստանում այլասերման քարոզ իրականացնող ամենաակտիվ կառույցներից մեկն է։ Ակումբը այլասերման քարոզի և պաշտպանությանը զուգահեռ հաճախ կազմակերպում է նաև հակառուսական և հակաեվրասիական բնույթ կամ ենթատեքստ ունեցող քննարկումներ և մամուլի ասուլիսներ, որոնք նպատակն են հետապնդում ստվերել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային ռազմական և տնտեսական հարաբերություների վրա։
https://www.facebook.com/events/667576753419878/
https://www.facebook.com/article3club/photos/a.1745643515648063.1073741828.1740491036163311/1934009153478164/?type=3
https://www.facebook.com/article3club/videos/1933938526818560/
Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ստացող կազմակերպություններին իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև ՀՀ-ում մի շարք երկրների և կառույցների դեսպանատները և անձամբ հավատարմագրված դեսպաններն ու դիվանագիտական կարգավիճակ ունեցող այլ երկրների պաշտոնյաները։
Այսպես․ 2016 թ․-ի մայիսի 17-ին այլասերման քարոզով զբաղվող «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանը և Վրաստանում Նիդերլանդների դեսպանը։ Քննարկվում էր ԼԳԲՏԻ անձանց իրավունքների ամրագրմանը վերաբերվող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունների հարցը։ Քննարկմանը մասնակցում էր նաև Սորոսի ֆոնդի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ https://www.youtube.com/watch?v=gXMo98LB24U
2016 թ․-ի դեկտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցավ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերվող մեկ այլ փակ հավաք, որին մասնակցում էր ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսսիր-Բրայերսը։ https://www.youtube.com/watch?v=HwCsRPqZuzU
Նույն 2016 թ․-ի մայիսի 17-ին ԱՄՆ դեսպանատունը հրապարակում է մի տեսանյութ, որտեղ դեսպանատան մամուլի կցորդ Ջեյք Գոշերտը միասեռականության բացահայտ քարոզ էր իրականացնում։ https://www.youtube.com/watch?v=3rJJ-oJ8ldY
2017 թ․-ի հուլիսի 27-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպում է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» (PINK) ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանին և շնորհավորում Լոնդոնում գործող Հավասար իրավունքների հիմնադրամի ամենամյա Բոբ Հեփփլ հավասարության մրցանակին արժանանալու կապակցությամբ։ https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/1421808157873109
Հարկ է նշել, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանում այլասերման քարոզով զբաղվող կազմակերպությունների ղեկավարներին ներդնում է նաև Հայաստանի քաղաքական դաշտ։
Այսպես․ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը և «Կանանց աջակցման կենտրոն» ղեկավար Մարո Մաթոսյանը հանդիսանում են «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամներ։ https://civilcontract.am/Home/BoardTrustees
Ի դեպ 2016 թ․-ին Երևանում ողբերգական դեպքերի՝ ՊՊԾ գնդի գրավման և հետագա զարգացումների ընթացքում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը և իր համախոհները համացանցում տարածում էին թռուցիկներ, որոնք նկարագրում էին ոստիկանության դեմ գործողություններ իրականացնելու մեթոդները։
Նույնաբովանդակ թռուցիկներ տարածվում էին նաև բոլոր այն երկրներում, որտեղ տեղի են ունեցել պետական զինված հեղաշրջումներ գունավոր հեղափոխությունների սցենարներով, մասնավորապես Ուկրաինայում 2014 թ․-ին, երբ տեղի ունեցավ պետական հեղաշրջում: Ակնհայտ էր, նման թռուցիկների և քարոզչական այլ նյութերի տարածումը նաև համացանցում հետապնդում էր Հանրապետությունում իրավիճակը ապակայունացնելու և ոստիկանության հետ բախումներ հրահրելու նպատակ։ https://www.facebook.com/lara.aharonian/posts/10154188055175673
Գործելով հասարակական դաշտում, վերոհիշյալ կազմակերպությունները և քաղաքացիական շարժումները ճիշտ պահին կարող են օգտագործվել երկրի ներսում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու և այն պատվիրատուին ձեռնտու և ցանկալի ուղղությամբ տանելու համար։
Այսպես․ Սորոսի հիմնադրամից մեծ չափի դրամաշնորհներ ստացող Գյումրի քաղաքի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը հանդիսանում է բոլոր հակակառավարական ակցիաների մասնակիցը, տիրապետում է ամբոխի տրամադրությունները կառավարելու և իրավիճակը ապակայունացնելու տեխնոլոգիաներին։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ևս ֆինանսավորվելով Սորոսի հիմնադրամի կողմից քարոզչական դաշտում զբաղված է հիմնականում հակառուսական տրամադրությունների հրահրմամբ, ինչպես նաև հանդիսանում է այլասերվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հավաքների ակտիվ մասնակիցներից։
Իրենց քարոզչական և քաղաքական նպատակներին հասնելու համար Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող վերոհիշյալ կազմակերպությունների կողմից ստեղծվում են կայքեր, էջեր սոցիալական ցանցերում, հիմնադրվում են մամուլի ակումբներ և զանգվածային լրատվական միջոցներ։
Վերոհիշյալ տեղեկատվական գործիքների միջոցով իրականացվում են տարբեր քարոզչական հնարքներ, որոնցից են՝ պատմական փաստերի խեղաթյուրումը, առկա քաղաքական և աշխարհաքաղաքական իրողությունների ոչ ճիշտ, միակողմանի և ոչ օբյեկտիվ ներկայացումը, սոցիոլոգիական հարցումների կեղծումը։
Վերոնշյալ իրողությունները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակական դաշտում նոր համախոհ հասարակական կազմակերպությունների դաշինքի ստեղծման անհրաժեշտություն կա, որոնք իրենց գործունեությամբ կչեզոքացնեն Սորոսի հիմնադրամի և նմանատիպ կառույցների կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների վնասակար գործունեությունը, որոնց նպատակն է քայքայել հայ ավանդական և ընտանեկան արժեհամակարգը, ատելություն սերմանել ցանկացած իշխանության և Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից՝ Ռուսաստանի նկատմամբ, ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը, ինչը շահեկան է միայն Հայաստանի Հանրապետության իրական հակառակորդներին՝ Ադրբեջանին և Թուրքիային:
Հայկ Այվազյան
«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար