Ի տարբերություն ՀՀ ԱՆ պաշտոնյաների պնդումների միջազգային փորձը այլ բան է վկայում․ Հանրային ռադիոյի ռեպորտաժը
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
2017 թվականի դեկտեմբերից Հայաստանում ներդերվելու է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը։ Պատվաստվելու են 13 տարեկան և դրանից բարձր տարիքային խմբի աղջիկները՝ ամերիկյան Merck ընկերության «Գարդասիլ» պատվաստանյութով, պատվաստումը լինելու է պարտադիր:
Այս առիթով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է ԳԱՎԻ (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) աջակցության երկրների ավագ մենեջեր Ջամիլյա Շերովային և ԳԱՎԻ Իմունականխարգելման ֆինանսավորման և կայունության ավագ մենեջեր Ջոհանա Ուիսնևսկային։ Նրանք Հայաստանում են՝ պատասխանատու կառույցների հետ քննարկելու մարդու պապիլոմավիրուսային պատվաստումների ներդրման նախապատրաստական միջոցառումները:
Նախարար Լևոն Ալթունյանը հայտնել է իր դիրքորոշումը` չվարանել ու պատվաստվել։
ՀՀ առողջապահության նախարարության Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը պնդում է, որ պապիլոմա վիրուսը արգանդի վզիկի քաղցկեղի մի քանի տեսակների և մի շարք այլ հիվանդությունների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ: Եվ դրա համար ավելի քան անհրաժեշտ է պատվաստվել:
Այս պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների համար կան որոշակի մտահոգություններ: Կա տեսակետ, որ այն հանգեցնում է անպտղության, եթե վաղ տարիքում պատվաստում է արվում: Նախարարը հավատացրեց, որ որևէ վտանգ չկա: Նրա խոսքով՝ մինչ որոշման ընդունումը մասնագետները խորհրդակցել են, աշխարհի փորձն են հաշվի առել:
Գայանե Սահակյանի խոսքով՝ իրենց առջև 70-ից ավելի երկրների փորձն է:
Սակայն, կա նաև միջազգային փորձ, որն այլ բան է վկայում. ԱՄՆ կառավարության VAERS տվյալների բազայի համաձայն՝ գրանցվել է HPV պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ավելի քան 50 հազար դեպք: Մարդկանց մոտ առաջացել են` անպտղություն, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցումներ, նյարդային համակարգի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, գլխացավեր, հոդացավեր և այլն:
Վերը բերված կողմնակի ազդեցությունները հիմնավորելու համար հայ մասնագետների այսպես էլ չկարողացանք գտնել:
Ամեն դեպքում, պատվաստվելը կրում է պարտադիր բնույթ, սակայն ծնողը, գրավոր դիմումի համաձայն, կարող է հրաժարվել ցանկացած տեսակի պատվաստումից՝ այդ թվում նաև պապիլոմա վիրուսի դեմ:
Մասնագետներն ասում են բժիշկը պատվաստելուց առաջ մանրամասն ներկայացնում է և՛ պատվաստվելու, և՛ չպատվաստվելու վտանգները: Մնացածը որոշում է միայն ծնողը:
Մանրամասները հետևյալ հղումով՝ http://www.armradio.am/hy/2017/09/08/4122/?fb_action_ids=1444023195683170&fb_action_types=og.comments