Արևմտյան ընկերությունները Հայաստանի ոսկու հանքավայրերի շահագործման իրավունքի տերեր

Հերթական ապատեղեկատվության տարածողը Սորոսի ֆոնդի (Բաց հասարակության հիմնադրամ) կողմից ֆինանսավորվող hetq.am կայքն է։

2017 թ․-ի հունիսի 29-ին hetq.am կայքը հրապարակեց վերլուծական հոդված Հայաստանի ոսկու ամենամեծ`Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ ընկերության մասին։

Վերլուծականում ներկայացվեց տեղեկատվություն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ ընկերության օֆշորային կապերի և փայատերերի մասին։

Նախ հստակեցնենք թե ինչ ասել է «օֆշորային ընկերություն»։

Ըստ «Ամերիկայի ձայնը» պարբերականի տվյալների օֆշորային գոտում գրանցված ընկերությունները հնարավորություն են ստանում․

  1. ունենալ ֆինանսական, իրավական և հարկային արտոնություններ
  2. կարող են օգտագործվել նաև ապօրինի նպատակներով, ինչպիսիք են փողերի լվացումը և հարկերից խուսափումը

Համաձայն The International Consortium of Investigative Journalists  լրագրողների միջազգային հեղինակավոր ցանցի տվյալների «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն գրանցված է Մեծ Բրիտանիայի Վիրջինյան կզիներում Drake Chambers, Road Town,Tortola. P.O.Box 3321, British Virgin Islands հասցեով։

Կա նաև ԳՊՄ Արմենիա ՍՊԸ (GPM Armenia LTD), որի գրանցման հասցեն է Stanley Davis Group Limited 41 Chalton Street London NW 1JD England (Մեծ Բրիտանիա, Լոնդոն)։ Փաստորեն «ԳՊՄ Արմենիա» ՍՊԸ-ն Մեծ Բրիտանիայում  գրանցելիս, որպես միջնորդ է հանդես եկել Stanley Davis Group Limited ընկերությունը, որը Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից երաշխավորվող այն ընկերությունների ցանկի մեջ է, որոնք իրականացնում են խորհրդավություն և ընկերությունների գրանցման գործում մատուցում են  նաև ծառայություններ:

Լրագրող Քրիստինե Աղալարյանի վերլուծականի վերնագիրն է «Հայկական ոսկու տերերը. երեք օֆշորների և Ռուսաստանի արանքում», իսկ վերլուծականը սկսվում է «Սոթքի ոսկին՝ ՌԴ կառավարությանը» ենթավերնագրով։

Ցանկացած երկրում գործում է հիմնականում սեփականության երեք ձև՝ պետական, մասնավոր և խառը՝ պետականը մասնավորի հետ միասին, հետևաբար hetq.am-ի լրագրողը ենթավերնագրով արդեն իսկ իրականությանը չհամապատասխանող պնդում է կատարում, քանի որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն մասնավոր ընկերություն է և Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս իր պետական ինստիտուտների, ընկերության մեջ փայաբաժին չունի։ Ավելին․ ընկերությունը գտնվում է Մեծ Բրիտանիայի իրավասության ներքո, այլ ոչ թե Ռուսաստանի, այսինքն իրականում այդ ընկերությունը Մեծ Բրիտանիա երկրի սեփականությունն է, մասնավոր սեփականության ձևով։

Hetq.am կայքը «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն փորձում է կապել Ռուսաստանի կառավարության հետ այն խիստ սուբյեկտիվ հիմնավորմամբ, որ ընկերության բաժնետերերը ռուսաստանցի օլիգարխներ են, որոնք որոշակի կապեր ունեն ՌԴ կառավարության հետ և որոնց մասնակցությամբ այլ ընկերությունները ևս գտնվում օտարերկրյա օֆշորային գոտիներում և իրավասության ներքո։

Օտարերկրյա կապիտալով Ռուսաստանում գործող օտարերկրյա ընկերությունները Hetq.am-ը փորձում է ներկայացնել, որպես ռուսաստանյան։

Վերլուծականում մասնավորապես նշվում են իբրև թե ռուսաստանյան են հետևյալ ընկերությունները․

  • Altera Investment Fund SICAV-SIF – գրանցված է Լյուքսեմբուրգում
  • Базовый элемент – գրանցված է Ջերսի կղզում
  • ООО «Русские машины» – կիպրոսյան օֆշորային գոտի

Ընդհանրապես պետք է նշել, որ Ռուսաստանում գործող խոշոր և միջին բիզնեսը օֆշորային գոտիների միջոցով ամբողջությամբ գտնվում է արևմտյան երկրների իրավասության ներքո և փաստորեն այդ երկրների սեփականությունն են։

ՌԴ նախագահը Ռուսաստանի օֆշորային տնտեսության մասին

ՌԴ նախարարություններում այսօր ռազմավարական որոշումների հարցում խորհրդատվություն են իրականացնում արևմտյան խորհրդատվական ընկերությունները։

ՌԴ տնտեսական ոլորտը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների կողմից։

Այս իրավիճակն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատում է, որպես երկրի կիսաօկուպացիա և քայլեր է ձեռնարկում ՌԴ տնտեսական և իրավական ինքնիշխանության վերականգնման համար։

Ըստ hetq.am-ի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի 31,5 տոկոսի սեփականատերը Sberbank Kapital Ltd-ն է, որը ռուսական «Սբերբանկ»-ի դուստրն է։ Լրագրողը ճիշտ դիտարկում է արել, որ  «Սբերբանկ»-ի 50%+1 ձայնի իրավունքը ՌԴ կենտրոնական բանկինն է, սակայն չի մանրամասնել այն հանգամանքը, որ ՌԴ կենտրոնական բանկը գործում է ՌԴ տարածքում, սակայն ՌԴ սահմանադրությամբ և օրենքով անկախ է պետությունից և չի ենթարկվում ՌԴ կառավարությանը (ՌԴ սահմանադրություն, հոդված 75)։ ՌԴ կենտրոնական բանկի մասին օրենքի հոդված 2-ում ամրագրված է, որ պետությունն ու կենտրոնական բանկը միմյանց հանդեպ որևէ պարտավորություն չեն կրում։

ՌԴ սահմանադրության հոդված 15-ում ամրագրված է, որ համընդհանուր նորմերը ՌԴ իրավական դաշտի բաղկացուցիչ մասն են և եթե ազգային օրենսդրությունը նախատեսում է այլ կանոններ, քան միջազգային համաձայնագրերը, ապա կիրառվում են միջազգային համաձայնագրերի նորմերը։

1992 թ․-ին Ռուսաստանը ստորագրել է համաձայնագիր և դարձել Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ։ Այսպիսով միակ կառույցը, ում պարտավոր է ենթարկվել Կենտրոնական բանկը, դա արևմուտքի վերահսկողության տակ գտնվող Արժույթի միջազգային հիմնադրամն է։

Հետևաբար «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի 31,5 տոկոսի սեփականատեր, «Սբերբանկ»-ի դուստր Sberbank Kapital Ltd-ն ենթարկվում է ոչ թե ՌԴ կառավարությանը, այլ ՌԴ կենտրոնական բանկի միջոցով Արժույթի միջազգային հիմնադրամին, այսինքն Արևմուտքին։

Այսպիսով բրիտանական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն (և ոչ միայն նա) անխնա շահագործելով Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի ազգային հարստություն հանդիսացող ընդերքը մեծ վնաս է հասցնում այդ երկրների տնտեսությանն ու բնությանը։

Փաստենք նաև այն իրողությունը, որ 2016թ․-ի օգոտոսի 19-ին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը Վայոց Ձորում ներկա գտնվեցին «Lydian International» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը։

amulsar-batsumԻսկ որտե՞ղ է Ռուսաստանի Դաշնության դեսպանը

«Lydian International»-ը  օֆշորային ընկերություն է։ Այն հանդիսանում է Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող «Գեոթիմ» ՓԲ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ստեղծվել է 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում։

Դեռևս 2013 թ․-ին Ամուլսարի ոսկու հանքավայր կատարած այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Քեթրին Լիչը ասել էր․ «Որպես Բրիտանիայիում տեղակայված ընկերություն, Լիդիան ինթերնեյշնլը ներկայացնում է բրիտանական պոտնեցիալ ամենախոշոր ներդրումային ծրագիրը Հայաստանում»։

Իսկ ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆֆերնն ասել էր․ «Լիդիան ինթերնեյշնլի Ամուլսարի հանքավայրը ներկայացնում է Հայաստանում կարևոր օտարերկրյա ներդրումային ծրագիր: Քանի որ ընկերության բաժնետերերից շատերը ներդրողներ են ԱՄՆ-ից, ես ցանկություն ունեցա ծրագրին ավելի լավ ծանոթանալու»։

1991 թ․-ից հետո, Հայաստանի ընդերքը շահագործող խոշորագույն ընկերությունները գրանցվեցին և շարունակում են գրանցվել արևմտյան երկրների օֆշորային գոտիներում, հետևաբար գտնվում են այդ երկրների իրավասության ներքո։

Սակայն արևմտյան քարոզչամեքենան անում է ամեն հնարավորը, որպեսզի իր կողմից Հայաստանի ընդերքի թալանը մնա քողարկված, իսկ թալանի մեջ մեղադրվեն այլ երկրներ։

Միայն 2013-2015 թթ․ hetq.am կայքի հիմնադիր՝  «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը տարբեր աղբյուրներից ստացել է 261 389 725 դրամի եկամուտ, ինչը համարժեք է մոտ 500 000 ԱՄՆ դոլարի։

Աղբյուրը՝ http://hetq.am/static/doc/2015.pdf, http://hetq.am/static/doc/2014.pdf, http://hetq.am/static/doc/2013.pdf

Այդ գումարից 84 293 862 դրամ կամ մոտ 175 000 դոլար կազմակերպությունը ստացել է «Բաց Հասարակության ինստիտուտ – Հայաստան» ՀԿ-ից (Սորոսի ֆոնդ), 8 934 750 դրամ կամ մոտ 18 000 դոլար՝ ԱՄՆ դեսպանատնից, 8 292 711 դրամ կամ մոտ 17 000 դոլար Մեծ Բրիտանիայի դեսպանատնից։

Նշված գումարների աղբյուրները բացահայտելուց հետո, դժվար չէ հասկանալ, թե ինչու է hetq.am կայքը անում հնարավորը, որպեսզի մեր հանքերի իրական թալանողները մնան ստվերում։

Հայկ Այվազյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *