Ռուսաստանը և Հայաստանը հոգևոր, բարոյական և ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության առաջնագծում

ԱՄՆ-ում նախագահական վերջին ընտրությունների քարոզարշավը և ամերիկյան ժողովրդի «ընտրությունը» կարծես թե անակնկալի բերեցին համաշխարհային փորձագիտական շրջանակների, միջազգային վերլուծական և կանխատեսման բազմաթիվ ինստիտուտների, ինչպես նաև որոշ ուժային կենտրոնների:

ԱՄՆ ռազմա-քաղաքական և տնտեսական վերնախավը նահանջեց, որպեսզի չպարտվի Ռուսաստանի դեմ մահուկենաց պատերազմում: ԱՄՆ-ն ընդունեց այս ճակատամարտում իր ռազմական պարտությունը Սիրիայում, իսկ տնտեսականը՝ Չինաստանի դեմ: Նա նահանջեց, որպեսզի վերադասավորի իր ուժերը՝ ընտրելով նոր մարտավարություն այդ հակամարտության մեջ, սակայն երբեք չհարաժարվելով համաշխարհային միակ գերտերության իր ներկա կարգավիճակից:

1991 թվականին Խորհրդային Միության պարտության հետևանքով ԱՄՆ-ը դարձավ աշխարհի միակ գերտերությունը և աշխարհի բոլոր պետություններին  այլևս սկսեց թելադրել իր կամքը պետությունների կենսագործունեության բոլոր ոլորտներում: Այն բնութագրվում է տնտեսական բացարձակ մենիշխանությամբ: ԱՄՆ-ն ունի ռազմական գերակայություն բոլոր երկրների նկատմամբ՝բացի Ռուսաստանից: Նա ստեղծել է մեխանիզմներ, որոնք թույլատրում են  գերշահույթ հետապնդող և ստացող վերազգային կորպորացիաների և վերազգային բանկային համակարգի կողմից լիակատար վերահսկողություն հաստատել համաշխարհային տնտեսական բոլոր գործընթացների նկատմամբ: ԱՄՆ-ի  համաշխարհային կայսրության ստեղծումը, կարծես թե, արդեն իսկ կայացած փաստ է:

Ռուսաստանը կանգնած է ԱՄՆ ճանապարհին

Սակայն առկա է երեք, առաջին հայացքից ոչ այնքան էական խոչընդոտ, որոնց հաղթահարումը ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից, ըստ ամերիկյան կողմի ստրատեգների, ընդամենը ժամանակի խնդիր էր: Այդ երեք գործոններն էլ կապված էին Ռուսաստանի հետ: Առաջինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմա-քաղաքական փայլուն ստրատեգի գոյությունն էր, երկրորդը՝ Ռուսաստանի ատոմային տերություն լինելու հանգամանքը, որն իր ներուժով մրցունակ է ԱՄՆ-ի հետ, և երրորդը՝ Ռուսաստանի ուղղափառ քրիստոնեական եկեղեցու առկայությունը:  Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը բազմազգ և բազմակրոն երկիր է, սակայն Ռուսաստանի ազգային-պետական կազմավորման սկզբից իսկ առկա են եղել և կիրառվել են ժողովուրդների և կրոնների համակեցության կանոնները, ինչը հարյուրամյակների ընթացում նպաստել է Ռուսաստանի հզորացմանը:

Թեև ռեսուրսների, տնտեսական զարգացման տեմպերի և այլ գործոնների հաշվին ԱՄՆ-ի և իր դաշնակիցների համար խնդրահարույց կարող էին լինել նաև Չինաստանը և Հնդկաստանը, սակայն համաշխարհային քաղաքակրթական պայքարի պատմության մեջ երբևէ և այսօր ևս այդ պետություններն երբեք չեն հավակնել  համաշխարհային բևեռ դառնալուն: Թեև վերջիններս ևս ատոմային տերություններ են, և նրանց տնտեսությունները կարող են որոշակի ճանապարհ անցնելուց հետո դառնալ մրցունակ ԱՄՆ-ին և Եվրամիությանը, սակայն նրանց զարգացման ռազմավարությունները սահմանափակվում են միայն տարածաշրջանային ուժեղ գործոն լինելու հանգամանքով:

Երկրորդ աշխարհաքաղաքական բևեռի գաղափարախոսությունը

Համաշխարհային բևեռ դառնալու  կարևորագույն գործոնը բոլոր երկրների և ժողովուրդների կողմից ընդունելի գաղափարախոսության առկայությունն է: Արևմտյան գաղափարախոսական կենտրոնները, ինչպես նաև անհատները, ուսումնասիրելով համաշխարհային  փիլիսոփայական միտքը, ազգերի մշակութային, կրոնական և գաղափարական հենքերը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունները, մի քանի հարյուր տարվա ընթացքում մշակել և բանաձևել են համաշխարհային տիրապետության համար կենսունակ գաղափարախոսություն՝ «Ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն» ձևակերպմամբ: Վերջինս դարձավ լիբերալիզմի գաղափարական անկյունաքարը, որը 20-րդ դարի 2-րդ կեսից ԱՄՆ-ի կողմից կիրառվում է որպես գաղափարական էքսպանսիա աշխարհի բոլոր ժողովուրդների նկատմամբ՝ ամրագրելով ամերիկյան ազգի բացառիկությունը և առաքելությունը բոլոր մյուս ժողովուրդների նկատմամբ:

Մարդու իրավունքները տարանջատվեցին մարդու կողմից պետության, ժողովրդի և ընտանիքի հանդեպ ունեցած պարտականություններից, և իրավունքների պաշտպանությունը արևմտյան գաղափարական-ուղեղային կենտրոնների համար դարձավ համաշխարհային տիրապետության ամերիկյան բրենդը: Այն այլևս պաշտպանված էր ատոմային զենքով և դոլարի համաշխարհային տիրապետությամբ:

Արևմտյան անգլո-սաքսոնական պետական ինստիտուտների կողմից կիրարկվող կառավարման մոդելում ընտանիքը դիտարկվում է որպես ատավիզմ:

Այդ կառավարման մոդելը Խորհրդային միության «փլուզումից», իսկ իրականում՝ մրցակցային սառը պատերազմում պարտությունից հետո, սկսեց կիրառվել նաև հետխորհրդայինն բոլոր հանրապետությունների և նախկին սոցճամբարի երկրների ու ժողովուրդների նկատմամբ:

Ընտանիքը «մարդու իրավունքների» թիրախում

Մարդու իրավունքների գերակայությունը և պաշտպանությունը գերակա ճանաչվեց բոլոր այլ հանրային իրավունքների նկատմամբ: Առաջին հայացքից դրական ընկալվող մարդկանց իրավահավասարության այս գաղափարը օգտագործվեց նաև մարդկային գործունեության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են  սեռակական այլ կողմնորոշումը և գենդերային ինքնությունը: Այլ կերպ ասած, բոլոր համաշխարհային կրոններում մարդկային այլասերումը՝ միասեռականությունը, մանկապղծությունը, արյունապղծությունը և այլ մեղքեր կրողները այլևս չպետք է օրենքով հետապնդվեին, և նրանց պետք է տրվեին նույն իրավունքները, ինչ ունեին այդ պղծություններից հեռու գտնվող ցանկացած անձինք: Ընդ որում, այդ այլասերումները սկզբից անուղղակիորեն, հետո նաև բացահայտ քարոզվում էին արևմտյան բոլոր ԶԼՄ-երով՝ դրա համար ստանալով բազմամիլիարդ ֆինանսավորում հատուկ պետական և մասնավոր ֆոնդերից:

Թիրախավորվեց ընտանիքը, քանի որ այն կարող է հանդիսանալ ամերիկյան համաշխարհային տիրապետության դեմ ամենադիմադրող օղակը: Ուստի մարդը պետք է զրկվեր իր աստվածային նկարագրից և մարդկային առաքելությունից, դարձվեր միայն իր մարմնական ցանկություններին և կրքերին հագուրդ տվող էակ, որպեսզի լիներ կառավարելի և կանխատեսելի:

Մարդը վերջին հաշվով պետք է դառնար մարդու արտաքին նկարագրով և կենդանական բնազդներով առաջնորդվող  կենսաբանական տեսակ, որին կարելի էր այլևս անվերապահ կառավարել:

Ընտանիքներ ներխուժելու համար արևմտյան ուղեղային կենտրոնները մշակեցին մի շարք տեղեկատվական-մանիպուլյացիոն գործիքներ, որոնցից առավել հանրաճանաչը կրում է «Օվերտոնի պատուհաններ» անունը: Այն կիրառվում է  ընտանեկան միջանձնային հարաբերությունները, իրավունքների և պարտականությունների տիրույթում ավանդական ընկալումները, որպես կարծրատիպեր, կոտրելուն, այլասերումները՝ որպես բնական մարդկային նորմ ընկալելուն և ընդունելուն:  Այդ գործիքների կիրառման արդյունքում սոցիալական բոլոր ոլորտներում նույն իրավունքները պետք է տրվեին նաև միասեռական զույգերի կողմից կազմված ընտանիքներին, և այդ ամենը այլևս պետք է ամրագրվեր նաև միջազգային մի շարք պայմանագրերով: Այդ պայմանագրերը «սիրով» հրամցվում են արևմտյան գերիշանության ներքո գտնվող երկրներին, որից հետո այդ երկրների օրենսդիր մարմինները ևս ընդունում են համապատասխան օրենքներ, որով տրվում են նույն իրավունքները նաև միասեռականններին և նրանց ընտանիքներին:

Այլևս խեղված է ընտանիքի ավանդական ընկալումը և աշխարհի երկրներին և ժողովուրդներին միջազգային կառույցների կողմից պարտադրվում են օրենքների փաթեթներ, որոնցով հասարակական կազմակերպություններն ու անհատները, իբր պաշտպանելով ընտանիքում կանանց և երեխաների իրավունքները, իրականում կազմաքանդում են ընտանիքը, այնտեղ բռնության դեմ պայքարելու պատրվակուվ օտարում են երեխաներին ընտանիքներից՝ նրանց տեղափոխելով ապաստարաններ:

Ընդ որում, այդ ապաստարանները մասնավոր են, թեև մասնակիորեն ֆինանսավորվում են նաև պետության կողմից: Ապաստարաններից երեխաները հիմնականում ուղղորդվում են միասեռական ընտանիքների որդեգրման, ինչպես նաև դառնում են երեխաների սեռական շահագործման համաշխարհային ցանցի զոհերը: Եվրամիության տարածքի երկրներում հազարավոր դեպքեր են արձանագրվել, երբ այդ կարգի երեխաները օգտագործվել են նաև որպես մարդկային օրգանների դոնորներ:

Այդ հասարակական կազմակերպությունները, որոնք ընդամենը կատարում են իրենց ֆինանսավորող տերերի ,,բարի,, կամքը, ընտանիքում կանանց իրավունքների պաշտպանության քողի ներքո առավել լարումներ են մտցնում ամուսինների միջև՝ նպատակ հետապնդելով ոչ թե առկա հակասությունները հանգուցալուծելու, ընտանիքում առկա լարումների պատճառները վերհանելու և ընտանեկան համերաշխություն ստեղծելու, այլ նպաստում են առկա հակասությունները ավելի խորացնելուն, ինչը, վերջին հաշվով, բերում է ամուսնալուծության:

Այլասերումների քարոզը՝ որպես ԱՄՆ-ի կառավարման գործիք

Սեռական այլ կողմնորոշում, գենդերային ինքնություն, միասեռական ամուսնություններ, ԼԳԲՏԻ խմբի անձանց իրավունքների պաշտպանություն և քարոզչություն, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն. այս բոլորը այն գաղափարական և քարոզչական գործիքներն են, որով համաշխարհային տիրապետության ձգտող ԱՄՆ ռազմա-քաղաքական և տնտեսական վերնախավը փորձում է պարտադրել աշխարհի ժողովուրդներին:

Պետությունների ղեկավարները հնարավորինս փորձում են դիմակայել համաշխարհային այս չարիքին: Դիմադրում են նաև ժողովուրդները, յուրաքանչյուրն իր հնարավորությունների, պատմական փորձի, առկա ռեսուրսների սահմաններում՝ պաշտպանելով ընտանեական և հոգևոր-ազգային-ավանդական արժեհամակարգը:

Հոգևոր այս պատերազմում առանձնակի դերակատարում ունի Ռուսաստանը, քանի որ այդ երկրի նախագահըը, լիովին հասկանալով իր երկրին, այլ երկրներին և համաշխարհային հանրությանը նետված լրջագույն մարտահրավերը, լրջագույնս և արդունավետորեն դիմակայում է համաշխարհային այս չարիքին:

Հակառակ պարագայում այս պղծությունները, վերածվելով սպառնալիքի, ունակ են կատարել այն ավերը Ռուսաստանում, ինչն այսօր առկա է քրիստոնյա Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, որտեղ այլասերումը դարձել է նորմ և սկզբունք, որտեղ ծնելիությունը կտրուկ անկում է ապրել, որտեղ միասեռականները, թափանցելով պետական կառավարման մարմիններ և իրենց թիկունքում  ունենալով համաշխարհային ուժային կենտրոնների աջակցությունը, նորանոր պղծություններ են օրինականցնում և դրանք «ընդունելի» դարձնում ժողովուրդների կողմից:  

Նոր Դիմադրության գաղափարական հենքը

Այս դիմադրության ճանապարհին աստիճանաբար ուրվագծվում են համաշխարհային կառավարման երկրորդ բևեռի ռազմական, տնտեսական, քաղաքական հենասյուները կազմող պետությունների միություններն ու դաշինքները՝ ի դեմս БРИКС-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության երկրների և այլնի:

Եվ այս կարևոր հանգրվանում նոր բևեռի գաղափարախոսական հենքը հաստատապես լինելու է այդ բևեռի մեջ ընդգրկված երկրներից յուրաքանչյուրի ազգային-ավանդական, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի պաշտպանությունը՝ որպես յուրաքանչյուր ժողովրդի ինքնության պահպանման կարևորագույն գործոն:

Յուրաքանչյուր ազգ ցանկանում է պահպանել իր ուրույն  նկարագիրը, որը երաշխիքն է տվյալ ազգի գոյության և զարգացման համար: Կորցնելով այդ նկարագիրը, ընտանիքի ավանդական կառուցվածքը՝ ցանկացած ազգ վերածվելու է անդեմ մի զանգվածի, որի վերջաբանն արդեն իսկ կանխորոշված է. նա փոշիանալու է պատմության քառուղիներում: Հետևաբար, պատերազմ է հայտարարված յուրաքանչյուր ժողովրդի հավատքին, նկարագրին, ինքնությանը, ընտանեկան կառուցվածքին և ավանդույթներին:

Դիմադրության Հայաստանի փորձը

Եվ այս չհայտարարված պատերազմում չարին դիմադրելու իր դերակատարումն ունեն նաև Հայաստանը և հայ ժողովուրդը: Եթե Արևմուտքի կողմից Հայաստանի գաղութացման 25 տարիներն ուղեկցվեցին տնտեսության, արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի լիակատար կամ մասնակի ոչնչացմամբ, երկրի հանքերի շարունակական թալանով, ինժեներական և գիտական մտքի անձանց իրենց երկրներ տեղափոխելով, նոր սերնդի  լավագույն ներկայացուցիչներին տարբեր հիմնադրամների միջոցով հայրենիքից օտարելով,  ապա ընտանիքիների ավանդական-քրիստոնեական պատկերացումների փոփոխության, այասերումների օրինականացման և դրանք՝ որպես նորմ և սկզբունք դարձնելուն ուղղված Արևմուտքի ջանքերն առայժմ չեզոքացվում են և առարկայական արդյունք չեն տալիս:

2013 թվականին ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքերի և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ սեռական այլ կողմնորոշում և գենդերային ինքնություն ունեցող անձանց իրավունքների ապահովման մասին օրենք: Մի շարք հասարակական կազմակերպությունների, Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու և անհատների դիմադրության շնորհիվ այլ իրավական ակտերում և գործնականում այդ օրենքը կիրառություն չստացավ:

Յուվենալ արդարադատություն

2014 թվականից առ այսօր Եվրամիության, ԵԱՀԿ, ԵԽԽՎ կառույցների, միջազգային այլ կազմակերպությունների, ֆոնդերի, այլասերում տարածող, քարոզող և իրավունքների պաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև բազմամիլիոնանոց ֆինանսավորմամբ հայաստանյան կազմակերպությունների պահանջով փորձ է արվում օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ ազգային ժողով մտցնել այսպես կոչված «Ընտանեկան բնության կանխարգելման» և «Խտրականության դեմ» օրենքների նախագծերը, որոնք իրականում յուվենալ արդարադատության և ԼԳԲՏԻ խմբի իրավունքները պաշտպանող օրենքների նախագծեր են: Միաժամանակ միջազգային կառույցները փորձում են Հայաստանին պարտադրել ստորագրել և վավերացնել միջազգային մի փաստաթուղթ, որն, իբր, պաշտպանում  է կանանց իրավունքերը: Այն հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվանումով, և դրա մեջ ամրագրված հիմնական հասկացությունները արտացոլված են վերոնշյալ օրենքների նախագծերում:

Նշված օրենքների նախագծերը ներկայումս գտնվում են քննարկումների փուլում:

Առ այսօր արևմտյան քարոզչամեքենան Հայաստանում ընդհանուր առմամբ չի կարողանում փոխել բարու և չարի, մեղքի և պղծության ընկալումները հայ մարդու, հայ քրիստոնյայի մեջ:

Արևմուտքը չի կարողանում մեզ պարտադրել ընդունել օրենքներ, ստորագրել միջազգային պայմանագրեր, որոնցով Հայաստանը կարող է դասվել այն քրիստոնյա երկրների շարքին, որոնք ընդունել են այդ օրենքները և որոնք առ այսօր ապրում են մեծագույն ողբերգություն:

Հայ մարդը, հայ քրիստոնյան, հայ հոգևորականը, հայ պաշտոնյան, հայ մտավորականը, հայ օրենսդիրը ոչ են ասում բոլոր այն օրենքներին և միջազգային պայմանագրերին, որոնցով փորձ է արվելու  օտարել մեր երեխաներին, քանդել մեր ընտանիքները, պղծությունները որպես նորմ ներմուծել հասարակական կյանք և պարտադրել այն կատարել:

Այդ ՈՉ-ը հաստատուն է և ազգովի:

 

Հայկ Նահապետյան

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ

Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *