Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ոլորտում իրավիճակի ընդհանուր գնահատականը Հայաստանում, բժշկա-կենսաբանական լաբորատորիաների իրական նպատակները

Կենսաբանական կամ մանրէաբանական զենքը դա զանգվածային ոչնչացման զենքի տեսակ է, որն օգտագործվում է հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար։ Դրանք են միկրոօրգանիզմները, վիրուսները, մանրէների կենսագործունեության թունավոր արդյունքները և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները։ Կենսաբանական զենքի դասին կարելի է ավելացնել նաև միջատաբանական զենքը, վարակված միջատների օգտագործմամբ։ Կենսաբանական զենքի մեջ են մտնում նաև վարակների հարուցիչների իրենց կիրառման վայր հասցնելու միջոցները։

Շատ փորձագետներ կարծում են, որ կենսաբանական զենքը, ինչ-որ տեղ, ատոմային զենքից ավելի վտանգավոր է։ Նրա հատկությունները և բնույթը այնպիսին են, որ կարող են հանգեցնել մարդկային ռասսայի լրիվ ոչնչացմանը։ Չնայած կենսաբանության և բժշկության ոլորտներում մեր ունեցած հաջողություններին, խոսել հիվանդությունների նկատմամբ մարդկության հաղթանակի մասին դեռ վաղաժամ է։ Մենք դեռ չենք կարող ամբողջությամբ բուժել ՄԻԱՎ-ով և հեպատիտով հիվանդներին, իսկ սովորական գրիպը հանգեցնում է կանոնավոր համաճարակների։ Կենսաբանական զենքի ազդեցությունը չի տարբերվում ընտողականությամբ։ Վիրուսը կամ ախտածին մանրէն չի տարբերում թե ով է բարեկամը, և ով թշնամին և հայտնվելով ազատության մեջ, ոչնչացնում են ամեն ինչ իր ճանապարհին։

Ներկա պահին, լրատվական միջոցներով, ամենաքննարկվող թեմաներից մեկը դա ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ավելացումն է Եվրոպայում, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, դրա հետ մեկտեղ շրջանցելով այնպիսի ոչ պակաս կարևոր թեմա, ինչպիսին է երկակի նշանակության կենսաբանական լաբորատորիաների ստեղծումը ԱՄՆ ռազմական գերատեսչության կողմից։ Որոշ փորձագետների գնահատակններով, 2001-2010թթ․ ԱՄՆ մեծացրել է իր կենսաբանական լաբորատորիաների քանակը, 20-ից հասցնելով մինչև 400, բիոտեռորիզմի դեմ պայքարի համար ներդնելով շուրջ 60 մլրդ դոլար։

Ավելի վաղ, Միացյալ Նահանգները, ունեցել են ռազմա-կենսաբանական լաբորատորիաների ստեղծման փորձ Աֆրիկայում (Կենյա, Եգիպտոս), Լատինական Ամերիկայում (Բրազիլիա), հարավ-արևելյան Ասիայում (Թայլանդ), իսկ վերջին ժամանակներում նրանց սկսեցին ստեղծել նման լաբորատորիաներ Ռուսաստանի սահմանների մոտ։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի վերջին տվյալներով առ 2015 թ․-ի հոկտեմբերի 30-ը, ԱՄՆ-ի կողմից վերահսկվող լաբորատորիաների քանակը ԱՊՀ տարածքում ավելացել է 20 անգամ, իսկ ռազմական նշանակություն ունեցող կենսաբանական զենքի ստեղծման համար հատկացվում են տասնյակ միլիարդավոր դոլարներ։

ԱՄՆ-ը ձևավորում է Ռուսաստանի շուրջ ռազմա-կենսաբանական օբյեկտների թանկարժեք համակարգ, որը ռուսաստանցի փորձագետների գնահատմամբ, անմիջականորեն սպառնում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը, այլ նաև այն պետությունների, որոնց տարածքում տեղակայված են այդ լաբորատորիաները։

Պենտագոնի կողմից փակ ռազմա-կենսաբանական օբյեկտների քանակի միակողմանի ընդլայնումը ԱՄՆ-ը բացատրում է բիոտեռորիզմի կողմից աճող սպառնալիքով, երբ ԱՄՆ-ում, 2001 թ․-ի սեպտեմբերին, սիբիրախտի հարուցիչներով վարակված ծրարներ տարածվեցին։ Չնայած շատ մասնագետներ կասկածի տակ են դնում իսլամիստների կողմից այդ ահաբեկչության իրականացումը, ուշադրություն դարձնելով տարածված սպիտակ փոշու պատրաստման բարդության և ռազմական ծագման վրա, ինչպես նաև նամակների հասցեատերերի շարքում Ջորջ Բուշի աշխատակզմի հակառակորդ քաղաքական գործիչների առկայության հանգամանքը, այդ թվում նաև դեմոկատ սենատորներների, որոնք հանդես էին գալիս այսպես կոչված «Հայրենասիրական ակտի» դեմ։

Չնայած լաբորատորիաները քաղաքացիական նպատակով օգտագործվելու մասին ԱՄՆ հայտարարություններին, չի բացառվում այդ լաբորատորիաների օգտագործման հնարավորությունը թշնամական նպատակներով։

Հայաստանը առայժմ նախկին ԽՍՀՄ պետություններից մեկն է, որի վերաբերյալ չկա միանշանակ վկայություն այն մասին, որ Հայաստանում բացված կենսաքիմիական լաբորատորիաներում արտադրվում է կենսաբանական զենք։ Սակայն վերջին տարիներին նկատվում է Հայաստանի և ԱՄՆ միջև գիտահետազոտական համագործակցությունը։ Եվ սկզբունքորեն կարելի է ենթադրել, որ Հայաստանը մտնում է ԱՄՆ-ի համապատասխան պլաների մեջ։

2016 թ․-ի օգոստոսի կեսերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության պարենային անվտանգության ծառայության մոտ հայտնվեցին անասնաբուժական շարժական լաբորատորիաներ, անասունների առողջական վիճակը դաշտային պայմաններում գնահատելու համար։ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով այդ լաբորատորիաները արդեն փորձարկվել են Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում։ Նույն տվյալների համաձայն լաբորատորիան հագեցած է Ջեյմս Ռեյնոլդսի անվան առողջապահական համալսարանի (ԱՄՆ, Կալիֆորնիա) տեխնոլոգիաներով և աշխարհում միակն է։ Լաբորատորիան ձեռք է բերված «Armenian Technology Group» ամերիկյան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, որն աջակցում է Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին։ Ավելին․ ամերիկյան այդ կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը նման կարգի ևս մի քանի լաբորատորիաների ձեռքբերման հարցում։ Տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ ԱՄՆ նախաձեռնում է անասնապահական լաբորատորիաների ստեղծումը, քանի որ օբյեկտիվ պատճառներից, աշխարհագրական և կլիմայական պայմաններից, սահմանափակ տարածքից ելնելով, անասնապահությունը Հայաստանում այդքան ծավալուն չէ, համեմատած հարևան երկրների հետ։

2013 թ․-ին հաղորդվեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանում սկսվող ազգային ինժեներական լաբորատորիայի ստեղծման ծրագրի մասին, ավելի քան 6 մլն․ դոլար արժողությամբ։ ԱՌԿԱ լրատվական գործակալության տվյալներով, մոտ 1,5 մլն դոլար հատկացրել է ամերիկյան National Instruments ընկերություն (ք․ Օստին, Տեխաս նահանգ), ևս 350 հազար դոլար հատկացվել է Հայաստանի կառավարության և 650 հազար դոլար՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի կողմից։ Հատկանշական է, որ մնացած մասը՝ ծրագրի արժեքի 60%-ից ավելին տրամադրել է USAID կազմակերպությունը։ Վերոհիշյալ National Instruments աշխատում է ինժեներական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման ստեղծման վրա, ներառյալ նորագույն չափողական սարքավորումների ստեղծումը։ Փոխըմբռնման հուշագիրը, որն նախատեսում էր լաբորատորիայի ստեղծումը, ստորագրվեց 2012 թ․-ի մայիսի 4-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, USAID և ՀԱՊՀ միջև։ 2017 թ․-ին նախատեսվում է բացել ևս 30 լաբորատորիա, որոնք կիրականացնեն հետազոտություններ ավելի քան 30 մասնագիտություներով, ներառյալ կենսաքիմիան և ինժեներական կենսաբանությունը։

2016 թ․-ի գարնանը, ԱՄՆ աջակցությամբ ավարտվեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան։ 2016 թ․-ին պլանավորվում է Երևանում բացել կենտրոնական ռեֆերենս լաբորատորիա Երևանում, որն այս պահի դրությամբ արդեն բացվել է։ Նմանատիպ լաբորատորիաներ նախատեսվում են բացվել 2017 թ․-ին Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։

Իհարկե դեռ չկան հիմքեր պնդելու, որ դա կլինի ԱՄՆ նոր կենսաբանական լաբորատորիաների «բևեռը» Անդրկովկասում։ Բայց ամեն դեպքում, Հայաստանի նկատմամբ ԱՄՆ կողմից հետաքրքրությունը կենսատեխնոլոգիական և կենսաքիմիական ոլորտներում ակնհայտ է։

Իմիջայլոց, ամերիկյան և բրիտանական փորձագետները հայտնում էին Վրաստանից Թուրքիա որոշ կենսաքիմիական միջոցների տեղափոխման մասին, թուրք-սիրիական սահմանին առավել մոտ, դրանք հետագայում Բաշար Ասադի կառավարության դեմ կռվող ահաբեկչական խմբավորումներին փոխանցելու համար։ Ընդ որում այդ տեղափոխության մասին հաղորդում էին նաև հայկական աղբյուրները։ Վերջերս տեղեկատվություն հայտնվեց, որ թուրքական կողմը մասնակցել է վերոհիշյալ լաբորատորիաների կառուցմանը Վրաստանում։ Պաշտոնական հաստատում այդ կապակցությամբ դեռ չի եղել։ Սակայն, եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ուրվագծվում է շատ մտահոգիչ մի պատկեր․ Հայաստանը ԱՄՆ-ի հետ իրականցնող կենսաքիմիական համագործակցության հետ մեկտեղ, փաստորեն հայտնվում է հարևան երկրներում գործող կենսաբանական լաբորատորիաների շրջապատման մեջ (բացառությամբ Իրանի)։ Համընկնումները, համենայնդեպս, հատկանշական են։

Միացյալ Նահանգները մեծ կարևորություն են տալիս համապատասխան ոլորտում համաշխարհային կարևորություն ունեցող կազմակերպության հետխորհրդային տարածքում ճանաչման հարցում և նրա ակտիվ օգտագործումը Պենտագոնի շահերից է ելնում։ Այդ նպատակով ակտիվացվում է համագործակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Հայտարարված է համապատասխան լաբորատորիաների ստեղծման մասին, որոնցում կատարվում են աշխատանքներ պոլիոմելիտի, գիպի, կարմրուկի, կարմրախտի և այլ հարուցիչների հետ։

Համապատասխան ախտորոշման և տեղեկատվության փոխանակման ցանցի կազմում պաշտոնապես մտցված են կենտրոնի ստորաբաժանումները, որոնք կատարվում են մենինգիտի, մալարիայի, սալմոնելյոզի հետազոտությունները։ Մոտակա ժամանակներում նախատեսված է օբյեկտին տալ սանիտարա-համաճարակային իրավիճակի մոնիտորինգի Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ պլանավորում են օգտագործել ԱՀԿ-ն Վրաստանի տարածքում մի շարք հետազոտությունների ֆինանսավորման համար։

2014 թ․-ին կենտրոնի ամենակարևոր գործընկերների շարքում հայտնվեց Եվրամիությունը։ Համապատասխան նյութական աջակցությամբ ԵՄ-ի կողմից պլանավորվում է իրականացնել մի շարք աշխատանքներ եվրոպական նախաձեռնության շրջանակներում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության մակարդակի բարձրացման համար, որի տարածաշրջանային քարտուղարությունը բացվել է Թբիլիսիյում Վրաստանի ՆԳՆ-ին կից։ Ընդ որում, լաբորատորիան նախատեսված է գործարկել անվտանգության ոլորտում մասնագետների պատրաստման գրասենյակի տեսքով։

Բացի դրանից Վաշինգտոնի ջանքերով ֆինանսական աջակցություն տրամադրվեց Լոնդոնի և Բեռլինի Ռ․ Լուգարի անվան կենտրոնի կողմից, աջակցվեց գործընկերային համաձայնագրերի կազմումը այնպիսի խոշոր գիտական հաստատությունների հետ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի ՊՆ գիտա-տեխնիկական լաբորատորիան և Բունդեսվերի միկրոկենսաբանության ինստիտուտը, Ռ․ Կոխի անվան ինստիտուտը, Բ․ Նոխտի անվան տրոպիկական բժշկության ինստիտուտը և Ֆ․ Լեֆլերի անվան անասնաբուժական ինստիտուտը։

Սակայն, մտահոգություն է առաջացնում ամերիկյան վերնախավի մի մասի վերաբերմունքը կենսաբանական տեխնոլոգիաներին, որպես հեռանկարային քաղաքական գործիքի։ 2000 թ․-ին «Նոր ամերկյան դար ծրագիր» ազդեցիկ ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը, որը գործում էր Վաշինգտոնում 1997-2006 թթ․ և ազդեցություն ուներ Ջորջ Բուշի աշխատակազմի վրա, իր սեպտեմբեր ամսվա փաստաթղթերից մեկում նշում էր «․․․կենսաբանական զենքի առաջադեմ տեսակները, որոնք ունակ են ազդել յուրահատուկ գենոտիպի վրա, կարող են տեղափոխել կենսաբանակ զենքը ահաբեկչության ոլորտից օգտակար քաղաքական գործիքների ոլորտ․․․»։

Այս իրավիճակում, ՀԱԿՊ անդամ երկրներին և այլ շահագրգիռ երկրներին կարևոր է հասնել նրան, որ այդ երկրերի սահմանների մոտ, ապահովվի ԱՄՆ կողմից կառուցվող կենսաբանական օբյեկտների գործունեության թափանցիկությունը։ Անհրաժեշտ են լիարժեք ստուգումներ մասնագետների ներգրավմամբ, իսկ ինֆորմացիայի սահմանափակ հասանելիությունը, լաբորատորիաների գործունեության հաշվետվության բացակայությունը և բնակչության անբավարար իրազեկվածությունը չեն տալիս լիարժեք պատկերացում ամերիկյան լաբորատորիաների իրական նշանակության մասին։

Սվետլանա Բաղդասարյան

մանրէաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *