ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Արդեն երկու տարի է ինչ ԱՄՆ-ը, իր դաշնակիցները և Եվրամիությունը Ռուսաստանի դեմ կիրառում են տնտեսական պատժամիջոցներ։

Նշենք, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները հանդիսանում են «ռազմական գործողությունների» մի մաս, որոնք ուղեկցվում են տեղեկատվական և հոգեբանական պատերազմի տարրերով։

Ռուսաստան-ԱՄՆ հակամարտությունը դրսևորվում է նաև Սիրիայում։ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը, սատարելով Բաշար Ասադի վարչակազմին, պաշտպանում են Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, որին փորձում են վերածել
«իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքի։

Անհերքելի է այն փաստը, որ Թուրքիան աջակցություն է ցույց տալիս Ջեբհադ Ան-Նուսրային և նրանց կից այլ ահաբեկչական խմբավորումների, ապահովելով նրանց ռազմական, ռազմա-քաղաքական, ֆինանսական, նյութական և բարոյական ռեսուրսներով։ Անժխտելի է նաև այն փաստը, որ ԱՄՆ-ի դաշնակիցներ Սաուդյան Արաբիան, Քաթարը հանդիսանում են սիրիական արկածախնդրության հիմնական խաղացողները։

Միաժամանկ ՆԱՏՕ-ն, Վարշավայի ռազմական համաձայնագրի լուծարումից հետո, առավելագույն մոտեցել է Ռուսաստանի սահմաններին, տեղակայելով լրացուցիչ ուժեր Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Լեհաստանում, Բուլղարայում, այդ թվում նաև տեղակայելով հակահրթիռային համակարգեր Ռումինիայում և Լեհաստանում։

Մինչդեռ ԱՄՆ-ն առանձնապես չի էլ թաքցնում ի մտադրությունները Ռուսաստանի նկատմամբ։ Մեջբերենք առանց մեկնաբանությունների Պենտագոնի բարձրաստիճան զինվորական Միլլի հայտարարություն-սպառնալիքը։

«Ես ուզում եմ, որպեսզի ինձ լավ հասկանան նրանք, ովքեր ուզում են մեզ վնասել։ Ես ուզում եմ, որ ինձ լավ հասկանան նրանք, ովքեր ուզում են ոչնչացնել մեր ապրելակերպը և մեր ընկերների ու դաշնակիցների ապրելակերպը»։ Նա հայտարարում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև լայնածավալ պատերազմի մեծ հավանականության մասին։

Այսպիսով Միացյալ Նահանգները իրականացնում են այնպիսի ռազմական քաղաքականություն, որտեղ Ռուսաստանը դիտարկվում է, որպես գլխավոր թշնամի։

Այդ համատեքստում Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն ունի անվտանգության հարցը, քանի որ Ադրբեջանը չի բացառում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ռազմական ճանապարհը։

Ադրբեջանի համար, որպես զսպաշապիկ են հանդիսանում ՀՀ զինված ուժերի ներքո գտնվող տակտիկական հրթիռային համակարգեր «Սկադը» և «Իսկանդերը»։

Հայաստանի մյուս հարևանը՝ Թուրքիան է, որի ղեկավարությունը, ԻԼԻՊ-ի հետևողական պարտությունից հետո, ինչպես նաև Թուրքիայում անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո, ձգտում է վերականգնել և բարելավել ընդհատված հարաբերությունները Ռուսաստանի հետ։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայն, մինչ այսօր, հայ-թուրքական և վրաց-թուրքական սահմանին կենտրոնացրել է երեք հարյուր հազար զինվոր ի դեմս երրորդ դաշտային բանակի, որի մարտական խնդիրը Հայաստանի և Վրաստանի գրավումն է։

Հայաստանի նկատմամբ Թուրքիային կայսերապետական նկրտումները չեզոքանում են Հայաստանը Ռուսաստանի ատոմային անձրևանոցի պաշտպանության տակ գտնվելու հանգամանքով։

Ինչպես հայտնի է, սույն թվականի հոկտեմբերի 14-ին, Երևանում կայացավ ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստը (ԿԱԽ)։

Կոլեկտիվ անվտանգության խորհրդի մեջ են մտնում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստան Բելառուս, Ղասախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան։

Նիստի ընթացքում, որը կայացավ նեղ շրջանակում, լիագումար նիստի ձևաչափով, երկրների ղեկավարները որոշում կայացրեցին ընդունել ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության մինչև 2025 թ․-ի ռազմավարությունը, որը հանդիսանում է ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի պլանավորման հիմքը և որի նպատակն է ՀԱՊԿ անդամ երկրների առջև ծառացած մարտահրավերների և սպառնալիքները չեզոքացումը։

ՀԱՊԿ ռազմավարական նպատակի հիմքում ընկած է պետությունների կոլեկտիվ անվտանգության սկզբունքը, ՀԱԿՊ անդամ երկրների ազգային անվտանգության ամրապնդման միջոցով։

Ռազմաքաղաքական իրավիճակի դինամիկան և կանխատեսումը աշխարհում և ՀԱՊԿ տարածքի մոտ գտնվող տարածաշրջաններում, որոշվում են մի շարք գործոններով, որոնք ունեն/կարող են ունենալ բացասական ազդցություն կոլեկտիվ անվտանգության համակարգի վրա։

Նրանց թվում են, մասնավորապես․ առկա և նոր միջազգային ու միջպետական հակամարտությունների սրման վտանգը և միջագային ահաբեկչության և էքստրեմիզմի սպառնալիքների  աճը, այդ սպառնալիքներին դիմակայելու միջազգային գործնական համագործակցության անբավարար մակարդակը։

Իսկ ՀԱՊԿ արտաքին և ներքին մարտահրավերների և սպառնալիքների շարքին են պատկանում առկա չլուծված հակամարտություները ՀԱՊԿ տարածքի մոտ գտնվող պետություններում, զանգվածային ոչնչացման զենքի և նրա կիրառման վայր հասցնելու միջոցների տարածումը, բնական և տարերային աղետների բնույթ ունեցող արտակարգ իրավիճակների աճը։

Այդ համատեքստում, Հիվանությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս-լաբորատորիաները Երևանում, Իջևանում, և Գյումրիյում հանդիսանում են սպառնալիք Հայաստանի անվտագության և ինքնիշխանության համար։

Միացյալ Նահանգները պնդում են, որ վերոհիշյալ լաբորատորիաները գործում են բացառապես խաղաղ նպատակներով, սակայն հատկանշական է այն փաստը, որ բոլոր այդ լաբորատորիաները կառուցվում են ոչ թե ԱՄՆ առողջապահության նախարարության, այլ ԱՄՆ պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Բացի այդ, այն գումարները, որոնք ծախսվում են այդ լաբորատորիաների կառուցման համար ավելի շատ են, քան նմանատիպ խաղաղ նպատակներով գործող լաբորատորիաների համար անհրաժեշտ ծախսերը։

Կենտրոնացված ռեֆերենս-լաբորատորիաները կառուցվում են քաղաքներում, այդ թվում նաև միլիոնանոց բնակչությամբ քաղաքների, նավահանգիստների մոտակայքում, կամ էլ սեյսմավտանգ գոտիներում։

Ամփոփելով, գնահատենք, որ կասկած չկա, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար աշխարհաքաղաքական մարտահրավերների աղբյուրը նույնն է, հետևաբար այդ մարտահրավերների չեզոքացումը հնարավոր է միայն համատեղ աշխատանքի և պայքարի արդյունքում։

Հայկ Նահապետյան

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *