ԱՄՆ-ի ռազմա-կենսաբանական գործունեությունը հետխորհրդային տարածքում, ՀԱՊԿ անդամ երկրների համար առկա սպառնալիքները և հնարավոր հակազդեցության միջոցները

ԱՄՆ-ը ձևավորում են Ռուսաստանի շուրջ լայնածավալ և թանկ արժողությամբ ռազմա-կենսաբանական օբյեկտների փակ համակարգ։ ԱՄՆ-ի կողմից ստեղծված այսպես կոչված կենտրոնական ռեֆերենս-լաբորատորիաները (ԿՌԼ) համալրված են ավելի փոքր կայաններով, որոնք 2010 թ-ից գործում են Ուկրաինայում, 2011 թ․-ից Վրաստանում, իսկ 2016 թ․-ից Ղազախստանում։ Կանադայի կողմից փորձ կատարվեց ստեղծել ԿՌԼ Ղրղզստանում։ Ռազմա-կենսաբանական ոլորտում, ԱՄՆ կողմից, առանձին ծրագրերում ներգրավված են Հայաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը։

Չնայած, որ ԱՄՆ հայտարարում է, որ լաբորատորիաները քաղաքացիական նշանակության են, այնուամենայնիվ նրանք կարող են ՀԱՊԿ անդամ երկրների համար օգտագործվել թշնամական նպատակներով։ 2013 թ․-ի ամռանը ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակայնորեն մտահոգություն հայտնեց Ռուսաստանի սահմանների մոտ ԱՄՆ պաշտպանության նախարարության կենսաբանական գործունեության կապակցությամբ, իսկ Роспотребнадзор-ի ղեկավար Գ․ Օնիշչենկոն հայտարարեց, որ ամերիկյան ԿՌԼ-ը զբաղված են Ռուսաստանի դեմ ակտիվ հարձակվողական ծրագրերի մշակմամբ։ Բացի այդ, ռուսական կողմի մոտ մտավախություններ են առաջացնում հետևյալ հանգամանքները․

– Լաբորատորիաները ստեղծվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության միջոցներով։ Իրենց արժեքով նրանք ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ամենաթանկ օբյեկտներն են տարածաշրջանում (լաբորատորիաների ծախսերը Ուկրաինայում՝ ավելի քան 175 մլն․ դոլար, Վրաստանում՝ 150 մլն․, Ղազախստանում՝ 175 մլն), ինչը խոսում է Վաշինգտոնի համար այդ ծրագրերի առաջնահերթության մասին։ Հենց ամերիկյան ռազմական ղեկավարությունն է գիտական խնդրիներ դնում ԿՌԼ-ի առջև և ստանում է համակարգված տեղեկատվություն։ Ընդ որում, ոչ միայն դրսի դիտորդների, այլ նաև անմիջական գիտական աշխատանքներ կատարողների համար տեղում պարզ չի թե այդ կենսաբանական հետազոտությունները ունեն խաղա՞ղ, թե հարձակողական նպատակ։ Ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով, դա հայտնի է միայն պատվիրատուին, այսինքն Պենտագոնին։

– Հետխորհրդային տարածքում, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող օբյեկտները հանդիսանում են լաբորատորիաների գլոբալ համակարգի մի մասը, որը Վաշինգտոնը տարածում է ամբողջ աշխարհում։ Բոլոր երկրներում, որտեղ հայտնվել են այդ համակարգերը, առաջանում են միանման  խնդիրներ։ Այսպես․ 2010թ․-ին Ինդոնեզիան պնդեց փակել ԱՄՆ ռազմածովային նավատորմի բժշկական, գիտական NAMRU-2 լաբորատորիան, որի գործունեությունը Ինդոնեզիան որևէ կերպ չէր վերահսկում, չնայած որ այն տեղակայված էր երկրի Առողջապահության նախարարության շենքերից մեկում։  Ջակարտայի կողմից բացահայտվեցին գաղտնի փորձարկումների դեպքեր և ազգային հետազոտությունների չթույլատրված մոնիտորինգ։ Որոշման պատճառներից հանդիսացան նաև լաբորատորիաների աշխատողներին դիվանագիտական կարգավիճակ տալու ամերիկյան կողմի պահանջները և մերժումը անհատույց փոխանցել ինդոնեզիական տարածքում հայտնաբերված թռչնագրիպի (H5N1) վիրուսի հետազոտության արդյունքները։ Ինդոնեզիային առողջապահության նախարար Սիթի Ֆադիլա Ուպարին մտահոգություն հայտնեց, որ ԱՄՆ NAMRU-2 լաբորատորիայի աշխատանքի արդյունքները տեղական պաթոգենների հետ, հետագայում, կօգտագործվեն ԱՄՆ կողմից կենսաբանական զենք ստեղծելու համար կամ զարգացող երկրներում, կոմերցիոն նպատակներով, արևմտյան դեղագործական ընկերությունների դեղամիջոցների առաջխաղացման համար։

– Լրացուցիչ կասկածներ է առաջացնում այն հանգամանքը, որ լաբորատորիաները գործում են փակ ռեժիմով, համալրվում են օտարերկրյա ռազմական անձնակազմով, իսկ առողջապահության տեղական ներկայացուցիչների համար մուտքը հաճախակի փակ է։ Լաբորատորիաների ղեկավարներ են նշանակվում նաև Վաշինգտոնին լոյալ անձիք կամ հատուկ ծառայությունների աշխատակիցներ (օրինակ Վրաստանի լաբորատորիան, սկզբնական շրջանում գլխավորում էր վրացական հետախուզության նախկին ղեկավար Ա․ Ժվանիան)։

– Նաև հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ամերիկյան կողմը պնդում, որ ԿՌԼ-ը տեղակայվեն խոշոր քաղաքաներում (Օդեսայում, Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մոտ, Ալմաթիի շրջակայքում)։ Չէ որ նրանց տեղակայումը սեյսմավտանգ գոտիներում, բնակեցված շրջանների և մեծ տրանսպորտային հանգույցների մոտ չհիմնավորված է անվտանգության տեսանկյունից։ Չկա՞ արդյոք այստեղ կապ որևէ դիվերսիոն գործունեություն իրականացնելու մտադրության հետ։ Եվ ինչո՞ւ են ամերիկյան զինվորականները հետաքրքրություն ցուցաբերում համեմատաբար լավ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրների հանդեպ։ Միգուցե այն պատճառով, որ նրանք գտնվում են ԱՄՆ աշխարհաքաղաքական մրցակից՝ Ռուսաստանի սահմանների մո՞տ։

Եթե ամերիկյան կողմի իրական նպատակները հեռու լինեն իրենց հայտարարվածից, ապա հետխորհրդային տարածքում լաբորատորիաների համակարգը թույլ կտա Պենտագոնին լուծել խնդիրների լայն շրջանակ, թուլացնելով ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլ նաև նրա ՀԱՊԿ գործընկերների անվտանգությունը: Այսպես

– հավաքել տեղեկատվություն (էնդեմիկ ախտածինների, նրանց դեմ պայքարի միջոցների, հիվանդությունների տարածման խողովակների մասին և այլն), որը արժեքավոր կլինի նոր սերնդի կենսաբանական զենքեր ստեղծելու համար։ Այսինքն ընտրողական ազդեցություն ունեցող զենքեր ստեղծելու համար, Ռուսաստանի և իր դաշնակիցների կամ ասենք Իրանի և ՉԺՀ-ի դեմ պայքարելու համար, բայց վերահսկելի դեպի Արևմուտք տարածման առումով։

– իրականացնել դիվերսիոն գործողություններ, որոնք ուղղված կլինեն տնտեսությանը (անասունների գլխաքանակի ոչնչացում, տեղական արտադրանքի վարկաբեկում միջազգային շուկայում) և մարդկային ներուժին վնաս հասցնելուն (իմունիտետի և վերարտադրողական ֆունկցիայի նվազեցման և այլն)։ Ռուսաստանյան փորձագետների շրջանում տարածված է կարծիք, որ նման դիվերսիա կարող էր լինել Ռուսաստանի հարավում և կենտրոնում, 2012-2013 թթ․ խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկումը։  Այդ տարածքների համար նշված հիվանդությունը բնորոշ չէր և ներթափանցել էր Վրաստանից։ Ընդ որում, բաց աղբյուրներից հայտնի է, որ Թբիլիսիի ԿՌԼ-ի կողմից այդ հարուցիչի հետ աշխատանքներ տարվել են։ Նշված ռիսկերից որոշները կարող են թվալ չափազանցված, սակայն մասնագետներին հայտնի է, որ Միացյալ Նահանգները, պատմության ընթացքում, բազմաթիվ անգամներ թշնամական նպատակներով կիրառել են կենսաբանական հարուցիչներ (Հյուսիսային Կորեայում, Վիետնամում, Կուբայում)»։ Դրա մասին մոռանալ չի կարելի։

– լաբորատոր համակարգերը արտերկրում ամերիկյան զինվորականների համար ստեղծում են հնարավորություններ իրենց կենսաբանական մշակումները փորձարկել պոտենցիալ հակառակորդների տարածքների մոտ (օրինակ հետևել վարակվածության աստիճանին, տարածման ճանապարհներին և վտանգավոր հարուցիչների այլ հատկություններին)։ Նույնիսկ սեփական տարածքում Միացյալ Նահանգները իրականացնում են փորձարկումներ բնակչության վրա թեթև վարակներով և կան հիմքեր կարծելու, որ նրանք չեն հրաժարվի նոր փորձարկումներից նաև հետխորհրդային տարածքի երկրներում։

– շրջանցել իրավական սահմանափակումները: Բժշկական կենտրոնները արտերկրում թույլ են տալիս ամերիկյան զինվորականներին իրականացնել կենսաբանական մանիպուլյացիաներ իրենց ազգային տարածքից դուրս, չվախենալով սեփական հասարակության բողոքներից և ԱՄՆ օրենսդրության խախտումներից և իհարկե առանց օտարերկրյա ստուգմների հասանելիության։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները վավերացրել են 1972 թ․-ի կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող կոնվենցիան, բայց 2001 թ․-ին հրաժարվեցին ընդունել փաստաթուղթ, որը նախատեսում էր փոխադարձ վերահսկումների մեխանիզմներ սահմանել։ Այդ իսկ պատճառով, գործնականում ստուգել Վաշինգոնի կողմից կոնվենցիայի դրույթների կատարումը հնարավոր չէ։

– հասանելի դարձնել սովետական ռազմա-կենսաբանական ծրագրի արդյունքները։ Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը, անտեսելով ռուսաստանյան փորձագետների մտահոգությունները, ԿՌԼ ստեղծելու համար ԱՄՆ-ի օգնության դիմաց նրանց փոխանցեցին իրենց վտանգավոր հարուցիչների հավաքածուները։ Այդ հավաքածուները հանդիսանում են տասնամյակների ընթացքում սովետական գիտնականների բացառիկ մտավոր գործունեության արդյունքը և թույլ կտան ԱՄՆ-ին առաջ գնալ իրենց մշակումներում, ինչպես նաև առավել մանրամասն պատկերացում ստանալ այդ ոլորտում Ռուսաստանի ներուժի մասին։

– Վերջապես ԿՌԼ-ի գործունեության արդյունքները կարող են օգտագործվել արևմտյան դեղագործական արդյունաբերության շահերից ելնելով, էլ ավելի մեծացնելով ԱՊՀ երկրների կախվածությունը օտարերկրյա արտադրության դեղորայքի ներմուծումից։ Նման դեղամիջոցների սինթեզի համար արտերկրում տեղակայված լաբորատորիաները օգտակար դեր կունենան։

Կարելի կլիներ թվարկված սպառնալիքների մեծ մասը համարել հորինված, եթե չլիներ ամերիկյան վերնախավի մի մասի վերաբերմունքը կենսաբանական տեխնոլոգիաներին, որպես հեռանկարային քաղաքական գործիքի։ 2000 թ․-ի սեպտեմբեր ամսի, 1997-2006 թթ․ Վաշինգտոնում գործող և Ջորջ Բուշի աշխատակազմի գաղափարախոսական և ռազմական քաղաքականության վրա ազդեցություն ունեցող, ամերիկյան «Նախագիծ՝ նոր ամերիկյան դար» ոչ կառավարական կազմակերպության ծրագրային փաստաթղթերից մեկում ասվում էր․ «․․․կենսաբանական զենքի առաջադեմ տեսակները, որոնք ունակ են ազդելու կոնկրետ գենոտիպի վրա, կարող են փոխանցել կենսաբանական զենքը ահաբեկչության ոլորտից դեպի օգտակար քաղաքական գործիքների ոլորտ»։ Այդ կազմակերպության սկզբունքների մասին հայտարարությունը 1997թ․-ին ստորագրեցին շատ պահպանողականներ և ապագա հանրապետական կուսակցության կառավարության ներկայացուցիչները, որոնք սկսեցին իրականացնել «ԲիոՊրո» ծրագիրը, այդ թվում նաև ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին և Պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը (ինչպես նաև Համաշխարհային բանկի նախագահ Փոլ Վուլֆովիցը, փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման և ուրիշներ)։

Հաշվի առնելով ասվածը, կան բոլոր հիմքերը մտածելու, որ ԱՄՆ ռազմա-կենսաբանական գործունեությունը ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ սպառնալիք են հանդիսանում անդամ երկրների ազգային շահերի տեանկյունից։ Եվ եթե այդպես է, ուրեմն պետք է ընդունել միասնական կանխարգելող միջոցներ, այդ թվում․

– մշակել և ընդունել համաձայնագիր ՀԱՊԿ շրջանակներում կենսաբանական պաշտպանության միջոցների մասին, որը կարգելի երրորդ երկրների ռազմական կենսաբանների գործունեությունը (և իրենց շահերից բխող աշխատանքը) ՀԱՊԿ անդամ երկրների տարծքներում և   կնախատեսի ստուգումների մեխանիզմ։

– շարունակել աշխատանքները միջազգային հարթակներում կենսաբանական զենքի արգելքի մասին կոնվենցիային կից վերահսկման մեխանիզմների ստեղծման փաստաթղթի ընդունման ուղղությամբ։

– ընդլայնել Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ անդամ երկրներին տրվող այլընտրանքային տեխնիկական օգնությունը ախտածինների և այլ կենսաբանական օբյեկտների պահպանման սարքավորումների առումով, դրանց համատեղ օգտագործման նպատակով, փոքրացնելով կախվածությունը ԱՄՆ օժանդակությունից։

– լայնորեն իրազեկել հասարակությանը և ԱՄՆ-ի օգնության թիրախ հանդիսացող երկրներին իրենց տարածքում ԿՌԼ-ի կառուցման վտանգների մասին, օգտագործելով նաև ԶԼՄ-ների և դիվանագիտական խողովակների հնարավորությունները։ Եթե Կիևը և Թբիլիսին, ռազմա-կենսաբանական ոլորտում, գնացին համագործակցության Վաշինգտոնի հետ վերջինիս նկատմամբ լոյալ կառավարությունների օրոք, ապա Աստանան, ենթադրաբար, թերագնահատեց այդ ծրագրերի ռիսկերը։

– կազմակերպել տեղեկատվության հավաքում, ինչը թույլ կտա բացահայտել Պենտագոնի կենսաբանական օբյեկտների իրական նշանակությունը։ Ընդ որում, լրագրողների համար կազմակերպվող մամուլի ասուլիսները Ղազախստանում և էքսկուրսիաները Վրաստանի քաղաքացիների համար չեն տալիս ամբողջական պատկերացում դրա մասին։ Այստեղ տեղին են մասնագետների մասնակցությամբ ստուգումներ անցկացնելու համառ  հարցումները, հատուկ ծառայությունների կողմից կիրառվող ջանքերը և այլն։

– ընդլայնել համագործակցությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Իրանի հետ կենսաբանական անվտանգության հարցերում, մասնավորապես իրականացնել ընդհանուր սպառնալիքների մասին միմյանց հետ տեղեկատվության փոխանակում։

Դմիտրի Պոպով

Ուրալի տարածքային կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *