Ի գիտություն ՀՀ ԱԺ պատգամավորներին և այլոց
Սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման դեպքում նվազագույնի է հասցվում պետական ինքնիշխանությունը, մեծանում է արտաքին կառավարումը, խոցելի է դառնում հոգևոր-ազգային արժեհամակարգը, վտանգվում է ազգային անվտանգությունը:
- 5-րդ և 81-րդ հոդվածներով Հայաստանն իրեն վերաբերվող կարևորագույն և ռազմավարական որոշումների կայացման իրավունքն ամբողջովին հանձնում է միջազգային կառույցներին, զրկվելով իրավական դաշտում մանևրելու որևէ հնարավորությունից։ Իսկ 1966թ.-ի ՄԱԿ-ի փաստաթղթերի համաձայն` աշխարհում ընդամենը 10 երկիր կարող է որոշել, թե արդյոք Հայաստանը կատարո՞ւմ է իր վրա վերցված պարտավորությունները, թե ոչ։ Եվրամիության 28 անդամ երկրների, Եվրամիության ասոցացված 20 անդամ երկրների, Եվրամիության կազմի մեջ մտնող 11 հատուկ տարածքների և նախկին ԽՍՀՄ 12 անդամ երկրների Սահմանադրություններում միջազգային նորմերի գերակայության մասին դրույթ կա ընդամենը 11 երկրների Սահմանադրություններում։
- 34-րդ հոդվածը կանաչ ճանապարհ է բացելու Հայաստանում տարբեր այլասերումների օրինականացման համար: Օրինականացվելու են միասեռ ամուսնությունները, ամրագրվելու են միասեռականների կողմից երեխաներ որդեգրելու և նրանց ապրելակերպն անարգելք քարոզելու իրավունքը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Եթե կգտնվեն ԱԺ պատգամավորներ, որոնք կասեն, որ այդ այլասերումներն օրինականացնող օրենքները Հայաստանին ոչ ոք չի կարող պարտադրել, ապա ինչո՞ւ 2013 թ.-ին ընդունվեց այսպես կոչված «գենդերային օրենքը», և ինչո՞ւ մինչ այսօր այն փոփոխված չէ, չնայած բոլորս էլ շատ լավ ենք հասկանում «գենդեր» հասկացության իրական նշանակությունը։
- 36-րդ հոդվածը ստեղծում է յուվենալ արդարադատության հիմքերը, երբ երեխաներին կամայական պատճառներով հեռացնելու են ընտանիքներից, պահելու են ապաստարաններում, այնուհետև վաճառելու են միասեռ զույգերին արտերկիր, հանձնելու են սեռական շահագործման կամ օգտագործելու են որպես մարդկային օրգանների հումք։ Այդ երևույթը լայն տարածում ունի Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Օրինակ, համաձայն Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալների` տարեկան շուրջ տասը հազար երեխա անհետանում է խնամատար մարմինների հաստատություններից։ Եվրամիության 28 անդամ երկրների, Եվրամիության ասոցացված 20 անդամ երկրների, Եվրամիության կազմի մեջ մտնող 11 հատուկ տարածքների և նախկին ԽՍՀՄ 12 անդամ երկրների Սահմանադրություններում երեխաների իրավունքներին վերաբերվող հոդված կա ընդամենը 3 երկրների Սահմանադրություններում։
- 17-րդ հոդվածով ծանր հարված է հասցվում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղանդավոր կազմակերպությունների համար գործունեության էլ ավելի լայն դաշտ է բացվում։ Վտանգի տակ է դրվելու Հայաստանի բնակչության հոգևոր անվտանգությունը: Եվրամիության 28 անդամ երկրների, Եվրամիության ասոցիացված 20 անդամ երկրների, Եվրամիության կազմի մեջ մտնող 11 հատուկ տարածքների և նախկին ԽՍՀՄ 12 անդամ երկրների Սահմանադրություններում Եկեղեցու և պետության հարաբերությունները «կարգավորվում են համաձայնագրով» ձևակերպում կա ընդամենը 3 երկրների Սահմանադրություններում։
- 58-րդ հոդվածը իրավական հիմքեր է ստեղծում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հողերի օտարման համար։ Իսկ 5-րդ հոդվածի հետ համադրելով, այն լայն հնարավորություններ է տալիս տրանս-ազգային կորպորացիաներին` մեր ընդերքի անխնա շահագործման համար, ինչի մասին վկայում են 2010թ.- ին Առևտրի համաշխարհային կազմակերպության որդեգրած նոր սկբունքները։
- 3-րդ հոդվածի 3-րդ մասը ամրագրում է հանրային իշխանության սահմանափակության մասին մարդու իրավունքների հիմնարար իրավունքներով և հիմնարար ազատություններով, և 3-րդ հոդվածը փոփոխելի չի դառնում նախագծի 202-րդ հոդվածով:
Միամտություն կլինի մտածել, որ սահմանդրորեն ամրագրելով վերը նշված բոլոր պարտավորությունները, այնուամենայնիվ, կհաջողվի խուսափել ծանր հետևանքներից։ Հավաստիացնում ենք, որ միջազգային կաույցներն ունեն բոլոր անհրաժեշտ լծակները Հայաստանին ստիպելու կատարել ստանձնած պարտավորությունները։ Սահմանադրության այս նախագծի ընդունման պարագայում Հայաստանի ներսում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու։ Պարտված ենք լինելու բոլորս։
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնություն