Դե՛մ եմ Հայաստանին պարտադրվող G7-երի Սահմանադրությանը (հոդված 81)
Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան
1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Ուշադրության է արժանի նաև փոփոխությունների հոդված 81-ի դրույթները, որոնցով սահմանվում է )կետ 1-ին), որ մեր սահմանադրությունը մեկնաբանելիս հաշվի է առնվելու Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Սա օրինակ նշանակում է, որ եվրոդատարանի այն որոշումը, որով օրիկանացվում է միասեռականների ամուսնությունը և միասեռական ընտանիք կազմելու իրավունքը պետք է ճանաչվի նաև մեր երկրում: Փաստացի այդ դատարանի և բազմաթիվ G7-ի երկրների կողմից ստեղծված մարմինների ընդունված ու ապագայում ընդունվելիք որոշումները մեզ համար դառնում են պարտադիր: Սրանով ավելի խորացվում է արտաքին կառավարումը, որի նպատակին է ծառայում նաև այդ նույն 81-րդ հոդվածը (կետը 2-րդ) որով փաստացի մեր սահմանադրությունը ստորադասվում է միջազգային պայմանագրերի նկատմամբ՝ մարդու իրավունքների սահմանափակումների հարցում: