Դե՛մ եմ Հայաստանին պարտադրվող G7-երի Սահմանադրությանը (հոդված 36)

Սահմանադրության նախագծի 36-րդ հոդվածը հետևյալն է.

Հոդված 36. Երեխայի իրավունքները
1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան` հաշվի է առնվում նրան վերաբերող հարցերում:
2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
3. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի պահպանելու կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ իր ծնողների հետ` բացառությամբ այն դեպքի, երբ դատարանի որոշմամբ դա հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները գտնվում են պետության պաշտպանության և հոգածության ներքո:

Սահմանադրությամբ երեխաների իրավունքների հետ կապված հիմնահարցերի կարգավորման անհրաժեշտություն կառաջանար միայն այն դեպքում, երբ ո՛չ ՀՀ կողմից վավերացված միջազգային փաստաթղթերը, ո՛չ ՀՀ-ում գործող «Երեխաների իրավունքների մասին» օրենքը և ո՛չ էլ այլ օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերը բավարար չլինեին երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված ոլորտը կարգավորելու համար: Նման իրավիճակ Հայաստանում, վստահաբար, չկա: Ավելին, 36-րդ հոդվածով իրավական հիմքեր են ստեղծվում Հայաստանում երեխաներին ընտանիքներից օտարելու և ժամանակավոր ապաստարաններում բնակեցնելու համար՝ իբր մասսայական բռնություններից, խոշտանգումներից, սեռական կամ այլ բնույթի շահագործումից պաշտպանելու նպատակով:

Իրականում երեխաներին ընտանիքներից օտարելու միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդպիսի երեխաները հետագայում ենթարկվում են սեռական շահագործման, միասեռական ընտանիքների կողմից որդեգրման կամ դառնում են օրգանների վաճառքի հավանական թիրախ:

Պատահական չէ, որ Հայաստանում հրապարակային կերպով նույնասեռականություն քարոզող մի շարք հասարակական կազմակերպություններ ընտանեկան բռնության դեմ պայքարելու պատրվակով 2015թ. ՀՀ Ազգային ժողով են ներկայացրել ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագիծ, որով փորձ է արվում իրավական կարգավիճակ տալ երեխաներին ընտանիքներից օտարելուն և միասեռականների ամուսնությունները օրինականացնելուն:

ԵԽԽՎ-ի տվյալներով, Եվրախորհրդի անդամ երկրների մեծամասնությունում սոցիալական ծառայությունները երեխային, առանց դատարանի որոշման, ընտանիքից հեռացնելու ինքնուրույն որոշում են կայացնում՝ որպես հիմք ընդունելով երեխայի «ռիսկային խմբում» գտնվելը, մասնավորապես, «անուշադրության մատնված» լինելու, սոցիալապես անապահով լինելու, կամ այլ հանգամանքներով պայմանավորված:

Գնահատելով, որ ՀՀ-ում սոցիալապես անապահով վիճակում է գտնվում բնակչության մի ստվար զանգված, ապա կարելի է պատկերացնել, թե որչափ վտանգված կլինի հազարավոր հայ ընտանիքների և նրանց զավակների ապագան «բարեփոխված» սահմանադրության ընդունման պարագայում:

Ահա, թե ինչպիսի ապագա է սպասվում նրանց: