Դե՛մ եմ Հայաստանին պարտադրվող G7-երի Սահմանադրությանը (հոդված 34)
Հոդված 34. Ամուսնանալու ազատությունը
1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն:
2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:
3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:
Վերը նշված հոդվածի 1-ին կետի անգլերեն տարբերակում, որը մեզ տրամադրվել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ս․թ․ սեպտեմբերի 7-ին, և որը տեղադրված է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում (http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-REF(2015)034-e ), «կինը և տղամարդը» բառերի փոխարեն գրված է «կանայք և տղամարդիկ»։ Հոդվածի անգլերեն տարբերակում բացակայում է նաև «միմյանց հետ» բառակապակցությունը:
Article 34. Freedom of Marriage
1. Men and women of marriageable age shall have the right to marry and found a family by free expression of their will.
Վենետիկյան հանձնաժողովի պաշտոնական մեկնաբանության մեջ (http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-PI(2015)015-e), ամուսնությանը վերաբերվող մեկնաբանություններում կին և տղամարդ բառերը նույնպես օգտագործված են հոգնակի թվով։
Սահմանադրության փոփոխությունների նախագծի անգլերեն տարբերակից հայերեն թարգմանությունը հետևյալն է.
«Ամուսնական տարիքի հասած կանայք և տղամարդիկ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»:
Սա նշանակում է, որ ամուսնանալ կարող են կինը և տղամարդը ինչպես միմյանց, այնպես էլ կինը՝ կնոջ և տղամարդը՝ տղամարդու հետ: Փաստորեն, Սահմանադրության նախագծում ամրագրվում են միասեռականների ամուսնության իրավական հիմքերը, որից հետևում է, որ այդուհետ ընտանիք կարող են կոչվել կին-կին և տղամարդ-տղամարդ զույգերի միությունները:
2015թ. օգոստոսի 25-ին Վենետիկի հանձնաժողովի փորձագետի հայտարարությունը Երևանում.
«Նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն. դա է եվրոպական ստանդարտը»: https://youtu.be/k6wS3lmaoFw?t=10879
Ահա, թե որն է «եվրոպական ստանդարտը»: