Մանկապիղծների կողմից մշակված նորմերը Եվրամիությունն այսօր փորձում է պարտադրել նաև Հայաստանին

Կարելի է արձանագրել այն փաստը, որ տևական ժամանակ է, ինչ Եվրամիությունը, եվրոպական այլ կառույցներ ևս իրավական և քարոզչական պայամաններ են ստեղծել անդամ քրիստոնյա երկրներում այլասերումները և տարբեր տեսակի պղծությունների անարգել քարոզչության, այն տարածման, իրավական ամրագրման համար, որոնք այլևս դարձել են որպես նորմ:

Եվրոպայի քրիստոնեա ժողովրդներին այդ պղծությունները պարտադրելով, Եվրամիությունը նույն պարտադրման գործընթացները սկսեց իրականացնել նաև հետխորհրդային տարածքի երկրներում:

Եվ բնականաբար այդ գործընթացներից դուրս չմնաց նաև Հայաստանի Հանրապետությունը:

2013 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար  հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որն առավել հայտնի է որպես գենդերի մասին օրենք: 2013թ. հունիսի 11-ին այդ օրենքը ստորագրվեց ՀՀ նախագահի կողմից:

Համաձայն այդ օրենքի՝ «գենդեր կամ գենդերային հասկացությունը դա տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք է, կանանց եւ տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»:

«Գենդերը» դա սոցիալական սեռ է՝ ի տարբերություն տղամարդու և կնոջ կենսաբանական սեռի: Սոցիալական սեռը դա այն է, ինչ զգում է մարդը, ինչին նրան սովորեցրել են: Երբ սոցիալական սեռը չի համընկնում կենսաբանականի հետ, մարդու բնությունը այլասերվում է, և այդպիսի մարդը կոչվում է այլասերված (միասեռականներ, տրանսվիստիտներ և այլն): Իզուր չէ, որ այլասերվածների պահանջը «գենդերային հավասարությունն է». այսպես կոչված «գենդերը» դա այն հիմնական միջոցն է, որով կոտրվում է հասարակության կյանքի ավանդական ապրելակերպը և ավերվում է ազգի բարոյական կոդը:

Գենդերային օրենքի ընդունումից հետո, առ այսօր Եվրամիության կողմից փորձ է կատարվում Հայաստանին պարտադրել նաև Խտրականության դեմ օրենքի ընդունումը, որով կամրագրվեր այլասերվածների լայն իրավունքները հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաև այսպես կոչված «ընտանեկան բռնության» դեմ օրենքը, որի ընդունման նպատակն է ընտանիքում միջանձնային հարաբերությունները կազմաքանդելն ու կոնֆիլկտներ առաջացնելը, ամուսին-կին և ծնող-երեխա հարաբերություններում սեպ խրելը, երեխաներին իբր բռնությունից պաշտպանելու պատրվակով ընտանիքից օտարելը:

2017 թ.-ի դեկտեմբերի 13-ին, ՀՀ Կառավարության և Ազգային Ժողովի վրա Եվրամիության կողմից իրականացված աննախադեպ ճնշմամբ «ընտանիքում բռնության» մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ 75 կողմ, 12 դեմ եւ 8 ձեռնպահ ձայներով ընդունվեց ՀՀ Ազգային ժողովի կողմից: 2017 թ.-ի դեկտեմբերի 30-ին վերոհիշյալ օրենքը ստորագրվեց ՀՀ Նախագահի կողմից:

Թեև այդ օրենքի նախագծի մեջ կատարված մի շարք փոփոխությունների, այնուամենայնիվ առարկայական վտանգներ մնացել են ընդունված օրենքի մեջ, որոնք են բռնությունների նոր տեսակների  սխալ մեկնաբանությունը, «նախազգուշացում» պաշտպանության միջոցի անընդունելի  լինելը, ապաստարանների ՀՀ ոչ ռեզիդենտ ոչ առևտրային կազմակերպության կողմից ստեղծելը ապաստարանների փակ լինելու հանգամանքը, Լիազոր Մարմնի կազմում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցչի բացակայությունը:

Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ երեխաների իրավունքների պաշտպանության ակունքներում կանգնած են եղել համաշխարհային մակապիղծների ցանցը և նրանց ներկայացուցիչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախկին խորհրդական Փիթեր Նյուելը:

2018 թ.-ի փետրվարի 16-ին բրիտանական մամուլը հայտնեց Փիթեր Նյուելի ձերբակալման մասին լուրը, որը, ինչպես հայտնի է դարձել իրավապահներին, բազմաթիվ անգամներ անձամբ երեխաների էր բռնաբարել:

Սակայն Փիթեր Նյուելը ՄԱԿ-ի շարքային խորհրդական չէր, այլ մի քանի տասնյակ տարիների ընթացքում հանդիսանում էր երեխաների իրավունքների պաշտպանության և երեխաներին «ընտանեկան բռնությունից» պաշտպանելու միջազգային նորմերի առանցքային մշակողներից և գաղափարախոսներից մեկը:

Երեխաներին իբր ընտանիքներում բռնություններից պաշտպանելու շարժումը սկսվել է 70-ական թվականներին Մեծ Բրիտանիայում  երեխաների իրավունքների պաշտպանության շարժումով, որի ակունքներում կանգնած էր Paedophile Information Exchange (PIE – մանկապիղծների տեղեկատվության փոխանակում) կազմակերպությունը և որի անդամները պայքարում էին մանկապղծությունը որպես սեռական կողմնորոշում որակելու համար։ Փիթեր Նյուելը այդ շարժման ակտիվ մասնակիցներից էր։

Ունենալով մեծ ֆինանսական ռեսուրսներ մանկապիղծներին հաջողվեց մի քանի տասնյակ տարիների ընթացքում ներթափանցել միջազգային կառույցներ, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում մշակել  միջազգային նորմեր, որոնք կստեղծեին իրավական մեխանիզմներ երեխաներին ծնողներից օտարելու և ապաստարաններ տեղափոխելու համար։

Զրկվելով իրենց պաշտպաններից՝ ծնողներից ապաստարաններում հայտնված երեխաները դառնում են դյուրին թիրախ մանկապիղծների, միասեռականների և մարդկային օրգանների վաճառքով զբավողների համար։

Մանկապիղծների կողմից մշակված նորմերը Եվրամիությունը այսօր փորձում է պարտադրել նաև Հայաստանին։

Բացի այդ, Եվրամիության ֆինանսավորմամբ և ճնշմամբ, փորձ է արվում Հայաստանի դպրոցներում ներդնել եվրոպական չափանիշներին համապատասխան սեռական դաստիարակության ծրագիր։

Այդ ծրագրով երեխաներին պետք է տրվի տեղեկատվություն, թե ի՞նչ է գենդերային հավասարությունը, միասեռականությունը, արյունապղծությունը (սեռական հարաբերություններ ընտանիքի անդամների միջև), վաղ սեռական հարաբերությունները և այլն։

Եվրամիության կողմից Հայաստանում ֆինանսավորում և աջակցություն են ստանում մի շարք կազմակերպություններ որոնք իրականացնում են գենդերային այլասերումների, միասեռականության և անբարոյականության քարոզ, մշակում են օրենքի նախագծեր և ռազմավարական փաստաթղթեր, որոնք հաճախ ՀՀ կառավարության շարքերում գործող Արևմուտքի ազդեցության գործակալների կամ այլ կերպ ասած 6-րդ շարասյան միջոցով հավանության են արժանանում պետական կառույցների կողմից։

2015 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց 12 մլն եվրո գումարի չափով «Բյուջետային ֆինանսավորման համաձայնագիր», որն Հայաստանին պարտավորեցնում էր ընդունել «Ընտանեկան բռնության մասին», «Խտրականության դեմ» (ԼԳԲՏ խմբի իրավունքների պաշտպանություն) օրենքնեըր և վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիան):

Ստամբուլյան կոնվենցիան միջազգային պայամանգիր է, որով որոշվում է գենդերային ինքնության պատկանելիությունը: Դա նշանակում է, որ այսուհետ կանայք և տղամարդիկ ոչ միայն հանդիսանում են կնոջ և տղամարդու սեռի կենսաբանական նմուշներ, այլ որ գոյություն ունի նաև գենդերային պատկանելիությամբ սոցիալապես կառուցված կատերգորիա, որը որոշում է կանանց և տղամարդկանց բնորոշ դերերը և վարքը:

Տվյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածը պարտավորեցնում է կողմերին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային վարքագծում փոփոխություններ ներդնելու նպատակով արմատախիլ անել նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ոչ-լիարժեքության գաղափարի կամ կանանց և տղամարդկանց դերի կարծրատիպային պատկերացումներ վրա։

Կոնվենցիայում պահանջվում է, որպեսզի այն ընդունած երկրներում մտցվի քրեական կամ այլ իրավական պատասխանատվություն ընտանիքում բռնության (ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական) համար: Կոնվենցիայում առկա է նաև զուգընկեր հասկացությունը (հակառակ կամ նույն սեռի), որը նույնացվում է ընտանիքի անդամի հետ:

2018 թ.-ի հունվարի 18-ին Հայաստանը ևս ստորագրեց կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան։ Այն դեռևս չեն ստորագրել միայն երկու երկիր՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը։

2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը: Ըստ այդ Համաձայնագրի՝ Հայաստանն իր վրա պարտավորություն է վերցնում «ձեռնարկել հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների, այդ թվում  նաև փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, հետագա ամրապնդումը, ժողովրդավարական սկզբունքների հարգելը, օրենքի գերակայությունը…», ինչն իր մեջ ներառում է նաև ԼԳԲՏ խմբի անձանց իրավունքների պաշտպանությունը:

84-րդ հոդվածում նշված է գենդերային հավասարության և խտրականության բացառման, իսկ 85-ում՝ սեռական կողմնորոշման հատկանիշով խտրականության բացառման մասին:

Որն է վերոհիշյալ կործանարար գաղափարների ու այլասերումների քարոզի, տարածման և օրինականացման իրավական հենքը։

ԽՍՀՄ կազմաքանդումից հետո Արևմուտքը հետխորհրդային հանրապետություններին պարտադրեց ընդունել սահմանադրություններ, որոնք զրկեցին այդ երկրներին իրավական, գաղափարախոսական,  հոգևոր և տնտեսական ինքնիշխանությունից։

Դեռևս 1995 թ.-ի ՀՀ սահմանադրությամբ սահմանվեց, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է գաղափարախոսական բազմակարծությունը։ Նոր Սահմանադրության մեջ դա 8-րդ հոդվածն է։

Սույն հոդվածը ամրագրում է, որ Հայաստանում, ցանկացած գաղափարախոսության քարոզով և տարածմամբ կարող է զբաղվել ով ցանկանա, այդ թվում նաև օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները, իսկ պետությունը զրկված է գերակա կարգավիճակ ունեցող պետական գաղափարախոսություն ունենալու հնարավորությունից, այդ թվում նաև ավանդական ընտանեկան արժեհամակարգի ոլորտում:

Այս առումով ավելի ծանր վիճակում է գտնվում Ռուսաստանը, որի Սահմանադրության 13-րդ հոդվածի երկրորդ կետով գործում է պետական գաղափարախոսություն ունենալու ուղղակի արգելք։

ՀՀ սահմանադրությամբ բարձրագույն արժեք է ճանաչվում մարդը, իր հիմնական իրավունքներով և ազատություններով, որը լիբերալ գաղափարախոսության անկյունաքարն է։ Այն ենթադրում է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների գերակայություն առանց պարտավորությունների։

Մարդու իրավունքների պաշտպանությունը Արևմուտքը գերակա է դարձրել իրավունքի բոլոր այլ տեսակների նկատմամբ: Մարդկանց իրավահավասարության ու ազատության քողի ներքո նրանց կողմից աղճատվել է ընտանիքի իրական ընկալումը: Մարդկային այլասերումները՝ միասեռականությունը, մանկապղծությունը, արյունապղծությունը և այլ այլասերումներ իրավական ձևակերպումներից հետո օրինականացվել են մարդու իրավունքների և ազատությունների անվան ներքո կամ օրինականացման ճանապարհին են, իսկ  պարկեշտությունը, բարեպաշտությունը, ավանդական ընտանիքը որակվել են որպես հետամնաց կարծրատիպեր, որոնցից առաջադեմ Արևմուտքը պարտադրում է ձերբազատվել:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը ազգային, ավանդական ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի իրավական ամրագրումն ու պաշտպանությունն է։

Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է իրականացնել սահմանադրական փոփոխություններ և վերականգնել մեր երկրների կորցրած քաղաքական, իրավական, տնտեսական, գաղափարախոսական և հոգևոր ինքնիշխանությունը։

ՀՀ իշխանություններից պահանջում ենք դրսևորել քաղաքական կամք և ընդունել միասեռականության և այլ այլասերումների քարոզը արգելող ու քրեականացնող օրենսդրություն։

Վերջին տարիներին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցը քննարկվում է նաև Ռուսաստանում։ Դա վերաբերվում է միջազգային նորմերի գերակայության, պետական գաղափարախոսության արգելքի և տնտեսական ինքնիշխանության հետ կապված հոդվածների փոփոխությանը։

Արևմուտքի կառավարման գործիքներից են հանդիսանում նաև արևմտյան խորհրդատվական ընկերությունները, որոնք, որպես կանոն, հանդիսանալով արմտյան երկրների հատուկ ծառայությունների մասնաճյուղեր, խորհրդատվություն և աուդիտ իրականացնելու անվան տակ ներթափանցում են այլ երկրների աշխարհիկ և հոգևոր կառույցներ, վերահսկողության տակ վերցնելով այդ կառույցների ֆինանսա-տնտեսական գործունեությունը։ Հայաստանում աշխատող այդպիսի կառույցներից են նիդերլանդական «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ» և ամերիկյան «Մակ-Քինսի» ընկերությունները:

Այս ոլորտում ևս անհրաժեշտ է վերականգնել ինքնիշխանությունը և ֆինանսա-տնտեսական խորհրդատվություն իրականացնելու գործառույթները հանձնել հայրենական ընկերություններին։

Համոզված ենք, որ 2018 թ.-ի մարտի մեկից հետո ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրողությունները նոր փուլ կբացեն մեր երկրների ինքնիշխանության վերականգնման, հայ-ռուսական ռազմա-քաղաքական և հոգևոր դաշինքի ամրապնդման ու զարգացման համար։

Հայկ Այվազյան – <<Լույս>> տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *