Նոր աշխարհաքաղաքական իրողությունները և Հայաստանի ազգային անվտանգության դեմ միջազգային հիմնադրամների ու կազմակերպությունների կողմից սպառնալիքները

Ներկա աշխարհաքաղաքական իրողությունները բնութագրվում են աշխարհի միաբևեռ կառավարման տրամաբանությամբ, ԱՄՆ-ի կողմից համաշխարհային տիրապետության պահպանման ձգտմամբ և ԱՄՆ նոր ղեկավարության կողմից առավել կոշտ կեցվածքով:

ԱՄՆ նախագահի նման դրսևորումը իր արտահայտումը գտավ օրերս ՄԱԿ-ի ամենամյա նստաշրջանում կատարած հայտնի ելույթում, որում ներկայացվեց աշխարհի նկատմամբ  ամերիկյան նոր հայեցակարգը:

Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կատարվեցին շեշտադրումներ ԱՄՆ-ի կողմից Հյուսիսային Կորեան ամբողջովին ոչնչացնելու, Իրանի հետ իր նախորդի օրոք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի՝ մի կողմից, և Իրանի՝ մյուս կողմից, կնքած ատոմային համաձայնագիրը չեղյալ հայտարարելու, Վենեսուլայի ղեկավարությանը իր տեղը նստեցնելու, այսինքն՝ այն փոփոխելու առնչությամբ:

Թեև ՄԱԿ-ի այս նստաշրջանին չէր մասնակցում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն այդ օրերի մամուլը հեղեղված էր 2015 թվականին ՄԱԿ-ում նրա ելույթի հետևյալ հատվածով.  «Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ի՞նչ եք արել»: Այս խոսքերն ուղղված էին Արևմուտքի ղեկավարներին, որոնք գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությամբ և գործիքակազմով մի շարք երկրներում փորձել էին տապալել այդ երկրներում սահմանադրական կարգը:

Այդ առումով խիստ հատկանշական է ՌԴ Նախագահի 2017 թվականին մայիսի 13-ի «Ռուսաստանի Դաշնության տնտեսական անվտանգության ռազմավարությունը մինչև 2030 թվականը» թիվ 208 հրամանագիրը, որն ունի պատմական նշանակություն: Այդ փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ համաշխարհային զարգացման ներկա փուլում հստակորեն դրսևորվում են համաշխարհային միաբևեռ կարգի փլուզման հայտանիշները և երևում է բազմաստիճան աշխարհակարգի ստեղծումը: Ընդ որում, բազմաբևեռ աշխարհակարգին անցումը ուղեկցվում է աշխարհաքաղաքական անկայունությամբ և համաշխարհային տնտեսության անկայուն զարգացմամբ, գլոբալ մրցակցության կտրուկ աճով:

Փաստենք, որ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց ինն ամիս անց, ռուս-ամերիկյան հարաբերությունները Վաշինգտոնի կողմից ստացել են երկու լուրջ հարված. օգոստոսին Թրամփը ստորագրեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ: Դրանից բացի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շարունակում է զարգանալ դիվանագիտական հակամարտությունը, որի հետևանքով Ռուսաստանն արդեն արտաքսել է ամերիկյան 775 դիվանագետի, իսկ ԱՄՆ-ը Ռուսաստանին զրկել է Սան-Ֆրանցիսկոյի հյուպատոսությունից:

ՄԱԿ-ի վերոնշյալ նիստում իր ելույթում նախագահ Թրամփը լսարանի ուշադրությունը հրավիրեց նրան, որ ինքը չի պատրաստվում խառնվել այլոց գործերի մեջ, շեշտելով, որ «Ամերիկայում մենք չենք ցանկանում որևէ մեկին պարտադրել մեր կենսակերպը, մենք ցանկանում ենք, որ նա փայլի, և մյուսները դրա մեջ տեսնեն օրինակ»:

Չնշելով Ռուսաստանի անունը, ամերիկյան առաջնորդը հիշեցրեց, որ «ավտորիտար իշխանությունները» ցանկանում են ոչնչացնել դաշինքի ջանքերը և արժեքները, որոնք թույլ չեն տվել հակամարտություններ, և Երկրորդ աշխարհամարտից հետո իրենք հաստատել են խաղաղություն աշխարհում:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են…

Թեև ԱՄՆ նախագահն ի լուր աշխարհի հայտարարում է, որ իրենք այլևս չեն խառնվելու այլ երկրների գործերին, և որ իրենց համար առաջնահերթությունը սեփական երկրի երբեմնի փառքը վերականգնելն է, սակայն, միաժամանակ, ռազմական ծախսերի համար ֆինանսավորումը հասնելու է մինչև 700 միլիարդ դոլարի, և ԱՄՆ բանակը, ըստ ԱՄՆ նախագահի, պետք է դառնա պատմության մեջ ամենահզոր ուժը:

Այլ երկրների ներքին կյանքին միջամտելու, բարեգործության անվան ներքո տվյալ երկրների ներքաղաքական գործընթացների վրա ազդելու փորձառությամբ և գունավոր հեղափոխությունների իրականացման մեծ մասնագետ, ԱՄՆ հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը կարծես չի տեղավորվում ԱՄՆ նախագահ Թրամպի ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած մտքերի տրամաբանության մեջ:

«Բաց հասարակության հիմնադրամը», նույնն է թե Սորոսի ֆոնդը, և այդ կազմակերպության կողմից ֆինանսավորվող այլ հասարակական կազմակերպություններ ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո փորձեր կատարեցին ապակայունացնել իրավիճակը բուն ԱՄՆ-ում՝ նպատակ հետապնդելով գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությամբ և գործիքակազմով իշխանությունից հեռացնել ԱՄՆ նախագահին: Սակայն  ձախողվեցին:

Իշխանություններից Ջորջ Սորոսը ստանում է արժանի հակահարված: Օգոստոս ամսին ԱՄՆ-ում սկսված ստորագրահավաքի խնդրագրի միջոցով Ջորջ Սորոսն ու իր կազմակերպությունների անդամները կարող են ճանաչել որպես ահաբեկիչներ, ինչպես նաև նրա ակտիվները կարող են բռնագրավվել: Ստորագրությունների թվաքանակը  արդեն իսկ բավարար է, որպեսզի Սպիտակ տունը ուսումնասիրի այդ խնդրագիրը:

Սակայն միլիարդատեր Սորոսը ետ չի կանգնում իր այսպես կոչված «առաքելությունից», նա անդրդվելի է և շարունակում է իր գործունեությունը այլ երկրներում: Մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող պատերազմի սանձազերծման և հարյուր հազարավոր զոհերի մեղավոր է համարում Ռուսաստանին և Սիրիայի օրինական իշխանություններին:

Սորոսը այսպես է գնահատում իրավիճակը Սիրայում. «Այսօր ամբողջ աշխարհն է հետևում պատմական մասշտաբով տեղի ունեցող մարդասիրական աղետին, որի մեղավորներն են անձամբ Վլադիմիր Պուտինը և նրա հովանավորյալ Բաշար Ասադը:» Ընդ որում ռուսական բանակի գործողությունները Սիրիայում  Սորոսն անվանում է «ժամանակակից ռազմական հանցագործությունների ամենացայտուն դրսևորում»: «Ես կոչ եմ անում Ռուսաստանի, Եվրոպայի և մնացած աշխարհի  բնակիչներին չնստել ձեռքերը ծալած, այլ արտահայտել իրենց վրդովմունքը: Հասարակական կարծիքը կարող է սթափեցնել Նախագահ Պուտինին՝ վերջ դնելու մարդկության դեմ գործած հրեշավոր հանցագործություններին»:

Իսկապես, կեղծիքը սահմաններ և բարոյականություն չի ճանաչում:

2015 թ.-ի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության դատախազությունը կայացրել է որոշում, որով Ռուսաստանի տարածքում երկու օտարեկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը ճանաչվել է ոչ ցանկալի: Այդ կազմակերպություններն են «Բաց հասարակության հիմնադրամ» ոչ կառավարական կազմակերպությունը և «Բաց հասարակության համագործակցության հիմնադրամ ինստիտուտը»:

Հիմնավորվել է, որ այդ կազմակերպությունների գործունեությունը երկրի սահմանադրական կարգի և պետության անվտանգության նկատմամբ ներկայացնում են սպառնալիք: Եվ այդ կազմակերպությունների անվանումները ներառվել են ՌԴ արդարադատության նախարարության կազմակերպությունների այն անվանացանկում, որոնց գործունեությունը ոչ ցանկալի է Ռուսաստանի տարածքում:

Իսկ Հայաստանում Սորոսի հիմնադրամը, որի հիմնական կորիզը թվով 60 կազմակերպություններ են և որոնք միավորվել են 2003թ.-ին ստեղծված «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության ներքո, որքանո՞վ են ակտիվ գործունեություն ծավալում և ո՞ր ուղղություններով:

Նշված կազմակերպությունների մի մասը, մասնավորապես «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, ղեկավար՝ Լարա Ահարոնյան /ֆինանսավորվել է 183.765$ չափով/, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն, ղեկավար՝ Մարո Մաթոսյան /ֆինանսավորվել է 50.000$ չափով/, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ն, ղեկավար՝ Ջեմա Հասրաթյան /ֆինանսավորվել է 285.695$ չափով/, «Խտրականության դեմ պայքարի և  հանուն հավասար իրավունքների կոալիցիա», ղեկավար՝ Անահիտ Չիլինգարյան /ֆինանսավորվել է 68.100 $ չափով/, «Փինք Արմենիա» ՀԿ-ն, ղեկավար՝ Մամիկոն Հովսեփյան /ֆինանսավորվել է 23.600 $ չափով/, «Նոր սերունդ» ՀԿ-ն, ղեկավար՝ Սերգեյ Գաբրիելյան /ֆինանսավորվել է 27.586 $ չափով/  տեղեկատվական ոլորտում իրականացնում են ԼԳԲՏ անձանց այլասերված ապրելակերպի քարոզ՝ փորձելով ներկայացնել այլասերումը որպես հայ ժողովրդի կողմից ընդունելի իրողություն։

Դրա իրավական ամրագրման նպատակով ՀՀ կառավարություն ու Ազգային ժողով են ներկայացվել օրենքի նախագծեր, որոնք ուղղված են այլասերված ապրելակերպով անձանց լայն իրավունքների ամրագրմանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Դրանք են «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» և «Խտրականության դեմ» օրենքների նախագծերը։ Այդ աշխատանքները լուսաբանվում են նաև Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մի քանի զանգվածային լրատվամիջոցների կողմից. մասնավորապես, «Հետաքննող լրագրողներ» hetq.am կայքի, ղեկավար՝ Էդիկ Բաղդասարյան /ֆինանսավորվել է 437.968$ չափով/, «Հուսաբեր» կազմակերպության և «Երկիր մեդիա» ՀԸ՝ Դավիթ Հակոբյան /ֆինանսավորվել է 296.033 $ չափով/, «Հոդված 3» ակումբի և «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի, ղեկավար Գայանե Աբրահամյան /ֆինանսավորվել է 143.530$ չափով/ կողմից:

Հաջորդ ուղղությունը, որը սպասարկում են այդ կազմակերպությունների մի մասը Հայաստանում հակառուսականության, հակաեվրասիականության քարոզչությունն է, երկրում անկայունության օջախների ստեղծումը: Այդ գործին լծվել են «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը, ղեկավար՝ Լևոն Բարսեղյան /ֆինանսավորվել է 611.370$ չափով/, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», ղեկավար Արթուր Սաքունց, /ֆինանսավորվել է 699.662 $ չափով/, «Հայաստանի Հելսինկյան Կոմիտեն», ղեկավար՝ Ավետիք Իշխանյան /ֆինանսավորվել է 347.675 $ չափով/,

Սպասարկվող ուղղություն է նաև Սորոսի հիմնադրամի կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից այսպես կոչված ռազմաքաղաքական վերլուծությունները, որոնք միտված են խեղաթյուրել իրականությունը, ՀԱՊԿ-ը ներկայացնել որպես ամորֆ մի մարմին, Ռուսաստանը՝ որպես ոչ բարեկամ, իսկ հաճախ նաև թշնամի երկիր, իսկ Եվրասիական տնտեսական կառույցը՝ ապագա չունեցող տնտեսական միավոր: Նշված կազմակերպությունները այս քայլերով հետապնդում են նպատակ սեպ խրել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության մեջ: Այդ աշխատանքներում մեծ ներդրում ունեն «Տարածաշրջանային համագործակցության և գլոբալիզացիայի վերլուծական կենտրոնը», ղեկավար՝ Ստեփան Գրիգորյան /ֆինանսավորվել է 148.530 $ չափով/, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնը», ղեկավար՝ Ստեփան Դանիելյան, /ֆինանսավորվել է 268.020 $ չափով/, «Մոդուս վիվենդի» ՀԿ-ն, ղեկավար՝ Արա Պապյանը, /ֆինանսավորվել է 36.100$ չափով/, «Հոդված 3» ակումբը, ղեկավար՝ Գայանե Աբրահամյան /ֆինանսավորվել է 143.530$ չափով/:

Ընթացիկ ժամանակահատվածում Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կառույցների և միջազգային մի շարք այլ կազմակերպությունների կողմից աճում է ճնշումը ՀՀ Կառավարության և Ազգային ժողովի վրա, ստիպելով վերջիններիս, որպեսզի հանդես գան օրենսդրական նախաձեռնությամբ, ընդունելու համար «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» և «Խտրականության դեմ» օրենքները և ստորագրել ու վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:

Վերոնշյալ կազմակերպությունների մի մասը լծվել են նաև «Ելք» պատգամավորական խմբակցության կողմից ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության քարոզչությանը:

Բացի «Բաց հասարակության հիմնադրամներ» կառույցից Հայաստանում այլասերվածների իրավունքների պաշտպանությամբ և քարոզչությմաբ զբաղվում են նաև այլ միջազգային կազմակերպություններ, մասնավորապես «Միջազգային զարգացման գործակալությունը», «Լեսբիների ու գեյերի միջազգային ասոցիացիան», «Հայնրիխ Բյոլ հիմնադրամը», Եվրամիությունը:

Հայկ Նահապետյան

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *