Հոգևոր և ընտանեկան արժեքները՝ Սորոսի հիմնադրամի թիրախում

Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվող պատերազմը մտել է վճռորոշ փուլ:

2015թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը: Սրա կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերվող «Խտրականության դեմ» օրենքը և միասեռականների ընտանեկան միություններն օրինականցնող ու յուվենալ արդարադատությանը վերաբերվող «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը: Ըստ այս համաձայնագրի՝ Հայաստանը պարտավորվել է նաև ստորագրել և վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնցվենցիան:

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծում առկա հիմնական հասկացությունները վերցված են Եվրախորհրդի վերոնշյալ Ստամբուլյան կոնվենցիայից։ Կոնվենցիայում օգտագործվում է ընտանիքի անդամներ համարվող այսպես կոչված «զուգընկերներ» եզրույթը, որը ձևակերպվում է որպես միմյանց հետ պարբերական սեռական հարաբերություն ունեցող անձինք: Իսկ զուգընկեր կարող են լինել նաև նույն սեռի անձինք:

 

 

Կոնվենցիայում և վերոնշյալ օրենքի նախագծում ընտանեկան բռնության տեսակներ են որակվում նաև այսպես կոչված  «տնտեսական»  և «հոգեբանական» բռնությունները, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով որպես բռնության տեսակներ չեն սահմանված: Ընտանիքի միջանձնային հարաբերությունների տիրույթ բռնության նման նոր տեսակներ ներմուծելով՝ փաստացի իրավական հիմքեր են ստեղծվում ընտանիքի միջանձնային հարաբերություններին միջամտելու, ընտանիքները կազմալուծելու, երեխաներին ընտանիքներից օտարելու և ապաստարաններ տեղափոխելու համար:

«Խտրականության դեմ» օրենքի նախագիծն ուղղված է որոշակի հատկանիշներ ունեցող անձանց՝ ԼԳԲՏ խմբին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց իրավունքների ամրագրմանը սոցիալական բոլոր ոլորտներում: Սա հնարավորություն կընձեռնի միասեռականներին մուտք գործել նաև մանկապարտեզներ, դպրոցներ և կրթական այլ հաստատություններ:

Հատկանշականն այն է, որ Հայաստանում այս երկու օրենքների ընդունման անհրաժեշտության մասին ամենաակտիվ քարոզողները Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, արվամոլների ու իգամոլների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և այլասերում քարոզող շուրջ մեկ տասնյակ կազմակերպություններն են։

Արևմտյան մի շարք ուղեղային կենտրոններ մշակել և բանաձևել են մի գաղափարախոսություն՝ «Ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն» ձևակերպմամբ: Այդ գաղափարախոսությամբ իրականում թիրախավորվել է ավանդական ընտանիքը՝ որպես Արևմուտքի համաշխարհային տիրապետության դեմ ամենադիմադրող ու կենսունակ օղակ: Որպեսզի մարդը դառնար կառավարելի և կանխատեսելի, նա պետք է զրկվեր իր աստվածային նկարագրից, հոգևոր և ազգային արժեհամակարգից, դարձվեր միայն իր մարմնական ու նյութական ցանկություններին, կրքերին հագուրդ տվող էակ՝ ներառյալ բոլոր պղծությունները: Մարդը, վերջին հաշվով, պետք է դառնար մարդու արտաքին նկարագրով և անասնական բնազդներով առաջնորդվող  կենսաբանական տեսակ, որին կարելի էր այլևս անվերապահ կառավարել: Ընդ որում, այդ այլասերումները սկզբում անուղղակիորեն, իսկ հետո արդեն բացահայտ, քարոզվում են արևմտյան բոլոր զանգվածային լրատվամիջոցներով՝ դրա համար ստանալով բազմամիլիարդ ֆինանսավորում հատուկ պետական և մասնավոր ֆոնդերից:

Մարդու իրավունքների պաշտպանությունը գերակա ճանաչվեց հանրային իրավունքի բոլոր այլ տեսակների նկատմամբ: Առաջին հայացքից դրական ընկալվող մարդկանց իրավահավասարության այս գաղափարն օգտագործվեց նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են  սեռական այլ կողմնորոշումը և գենդերային ինքնությունը: Այսպիսով, փաստացիորեն խեղվել է ընտանիքի ճշմարիտ ընկալումը: Մարդկային այլասերումը՝ միասեռականությունը, մանկապղծությունը, արյունապղծությունը և այլ պղծություններ, իրավական ձևակերպումների արդյունքում օրինականացվել են՝ անվանվելով մարդու իրավունքներ և ազատություններ, իսկ ամեն սուրբը, պարկեշտն ու աստվածահաճոն որակվել են որպես հետամնաց կարծրատիպեր, որոնցից այսպես կոչված առաջադեմ արևմուտքը ժողովուրդներին պարտադրում է ձերբազատվել:

Աշխարհի երկրներին և ժողովուրդներին միջազգային կառույցների կողմից պարտադրվում են օրենքների փաթեթներ, որոնցով հասարակական կազմակերպություններն ու անհատները, իբր պաշտպանելով ընտանիքում կանանց և երեխաների իրավունքները, իրականում կազմաքանդում են ընտանիքը, այնտեղ իբր բռնության դեմ պայքարելու պատրվակով օտարում են երեխաներին ընտանիքներից՝ նրանց տեղափոխելով ապաստարաններ: Ընդ որում, այդ ապաստարանները մասնավոր են, թեև մասնակիորեն ֆինանսավորվում են նաև պետությունների կողմից: Ապաստարաններից երեխաները հիմնականում ուղղորդվում են միասեռական ընտանիքների որդեգրման, ինչպես նաև դառնում են երեխաների սեռական շահագործման համաշխարհային ցանցի զոհերը, կամ էլ օգտագործվում են որպես մարդկային օրգանների դոնորներ:

Ընտանիքներ ներխուժելու համար արևմտյան ուղեղային կենտրոնները մշակել են մի շարք տեղեկատվական-մանիպուլյացիոն գործիքներ, որոնցից առավել հանրաճանաչը կրում է «Օվերտոնի պատուհաններ» անունը: Այն կիրառվում է  ընտանեկան միջանձնային հարաբերությունները, իրավունքների և պարտականությունների տիրույթում ավանդական ընկալումները՝ որպես կարծրատիպեր, կոտրելուն, այլասերումները՝ որպես բնական մարդկային նորմ ընկալելուն և ընդունելուն:  Այդ գործիքների կիրառման արդյունքում սոցիալական բոլոր ոլորտներում նույն իրավունքները պարտադրվում է տալ նաև միասեռական ընտանիքներին, և այդ ամենը ամրագրվում են նաև միջազգային մի շարք պայմանագրերով: Այդ պայմանագրերը հրամցվում են արևմտյան գերիշխանության ներքո գտնվող երկրներին, որից հետո այդ երկրների օրենսդիր մարմիններին ևս պարտադրվում է ընդունել համապատասխան օրենքներ:

Պետությունների ղեկավարները հնարավորինս փորձում են դիմակայել համաշխարհային այս չարիքին: Դիմադրում են նաև ժողովուրդները՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների, պատմական փորձի, առկա ռեսուրսների սահմաններում պաշտպանելով ընտանեկան և հոգևոր-ազգային-ավանդական արժեհամակարգը:

Չհայտարարված այս պատերազմում չարին դիմակայելու, հանրությանը նետված լրջագույն այս սպառնալիքները չեզոքացնելու գործում իրենց առանձնակի դերակատարումն ունեն Հայաստանը և Ռուսաստանը, Հայ Առաքելական  և Ռուս Ուղղափառ Սուրբ Եկեղեցիները:

Առ այսօր, արևմտյան քարոզչամեքենան  այստեղ հիմնականում դեռ չի կարողացել փոխել բարու և չարի, մեղքի և պղծության ընկալումները: Ընտանիքիների ավանդական, քրիստոնեական պատկերացումների փոփոխության, այասերումների օրինականացման և դրանք՝ որպես նորմ և սկզբունք դարձնելուն ուղղված Արևմուտքի ջանքերն առայժմ չեզոքացվում են և առարկայական արդյունք չեն տալիս: Սակայն անհրաժեշտ դիմադրության բացակայության պարագայում վերոհիշյալ պղծությունները կգործեն այն ավերը, ինչն այսօր առկա է քրիստոնյա Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, որտեղ այլասերումը դարձել է ապրելակերպ, որտեղ ծնելիությունը կտրուկ անկում է ապրել, որտեղ միասեռականները, թափանցելով պետական կառավարման մարմիններ և իրենց թիկունքում  ունենալով համաշխարհային ուժային կենտրոնների աջակցությունը, նորանոր պղծություններ են օրինականցնում և դրանք պարտադրում այլ ժողովուրդների ևս։

Հարգելի բարեկամներ, բոլորիս դեմ այս չհայտարարված պատերազմն ուղղված է մեր հոգևոր-ազգային-ընտանեկան արժեհամակարգի վերջնական քայքայմանն ու ոչնչացմանը՝ անկախ մեր աշխարհայացքային ու քաղաքական ընկալումներից, դավանաբանական, կրոնական համոզմունքներից:

Կարևոր և խիստ անհրաժեշտ ենք համարում հոգևոր-ազգային-ընտանեկան արժեհամակարգի պաշտպանության դիրքերից հանդես եկող դիմադրության նոր օջախների ստեղծումն ու ամրապնդումը, այդ դաշտում արդեն իսկ գործունեություն ծավալող անհատների և կազմակերպությունների ներուժի միավորումը՝ միասնական ուժերով ժողովուրդների ազգային ինքնության ու  պետականության դեմ ուղղված վերոնշյալ սպառնալիքների չեզոքացման գործում։

Եզրափակելով խոսքս՝ կրկին անգամ հաստատում եմ, որ այս պատերազմում բարձրացել ենք ԱՄԵՆԱԿԱԼ ԱՍՏԾՈ՝ մեր ՏԵՐ ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ անունով: ՆԱ է գնում մեր առջևից և ՆԱ է մեր թիկնապահը, մենք ՆՐԱՆ ենք հուսացած ու ապավինած: Հավատում ենք, որ  ԱՄԵՆԱԿԱՐՈՂԻ  օգնությամբ ու զորությամբ մենք հաղթելու ենք:

 

ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆ

  • պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ,

«Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *