ԲԺՇԿԱ-ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՒՆՔՆՒՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

2016թ․ նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Երևանի «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնի կոնֆերենց դահլիճում տեղի ունեցավ «ԲԺՇԿԱ-ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՒՆՔՆՒՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայով համաժողով։

p1830578

Համաժողովը վերաբերվում է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս-լաբորատորիաների նշանակությանը և գործունեությանը Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համատեքստում: ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թ․-ին ռեֆերենս լաբորատորիաներ բացվեցին Երևանում, Գյումրիում և Իջևանում։ 2017 թ․-ին նման լաբորատորիաների բացում նախատեսվում է նաև Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, որոնք կապված կլինեն Երևանի կենտրոնական լաբորատորիայի հետ։

Հայ, վրացի, ռուսաստանցի մի շարք փորձագետներ պնդում են, որ այդ լաբորատորիաները ունեն երկակի նշանակություն, այսինքն՝ արտակարգ իրավիճակներում կարող են օգտագործվել կենսաբանական պատերազմներ վարելու համար։ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը լաբորատորիաների ցանց ստեղծել է հետխորհրդային երկրների տարածքներում, Ռուսաստանի սահմանների ողջ երկայնքով (Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Ղազախստանում, Ադրբեջանում, Հայաստանում և այլն)։ Հետևաբար, այդ կենտրոնները հանդիսանում են սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը, եթե դրանք ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից օգտագործվեն ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտության դեպքում։

p1830575

Համաժողովին զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ուրալի տարածքային կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Պոպովը (թեմա՝ «ԱՄՆ ռազմա-կենսաբանական գործունեությունը հետխորհրդային տարածքում, առկա սպառնալիքները ՀԱՊԿ անդամ երկրների համար և հնարավոր հակազդեցության միջոցները»), կենսաբանական գիտությունների դոկտոր, մանրէաբան Սվետլանա Բաղդասարյանը (թեմա՝ «Իրավիճակը հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում, բժշկա-կենսաբանական լաբորատորիաների իրական նպատակները»), «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը (թեմա՝ «Նոր աշխարհաքաղաքական իրողությունները և նոր սպառնալիքները Հայաստանի ազգային անվտանգության համար»), «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը (թեմա՝ «ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նպատակներն ու խնդիրները, կենտրոնի տարածվածության աշխարհագրությունը հետխորհրդային տարածքում»)։

p1830587

Համաժողովի ժամանակ տրվեց այդ լաբորատորիաների գործունեության գնահատականը Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համատեքստում։ Վերջում ընդունվեց համաժողովի բանաձև։

«ԲԺՇԿԱ-ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՒՆՔՆՒՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայով համաժողովի մասնակիցների կողմից ընդունված բանաձև 

  1. Մշակել և ընդունել համաձայնագիր ՀԱՊԿ շրջանակներում կենսաբանական պաշտպանության միջոցների մասին, որը կարգելի երրորդ երկրների ռազմական կենսաբանների գործունեությունը (և իրենց շահերից բխող աշխատանքը) ՀԱՊԿ անդամ երկրների տարծքներում և կնախատեսի ստուգումների մեխանիզմ։
  2. Շարունակել աշխատանքները միջազգային հարթակներում կենսաբանական զենքի արգելքի մասին կոնվենցիային կից վերահսկման մեխանիզմների ստեղծման փաստաթղթի ընդունման ուղղությամբ։
  3. Ընդլայնել Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ անդամ երկրներին տրվող այլընտրանքային տեխնիկական օգնությունը ախտածինների և այլ կենսաբանական օբյեկտների պահպանման սարքավորումների առումով, դրանց համատեղ օգտագործման նպատակով, փոքրացնելով կախվածությունը ԱՄՆ օժանդակությունից։
  4. Լայնորեն իրազեկել հասարակությանը և ԱՄՆ-ի օգնության թիրախ հանդիսացող երկրներին իրենց տարածքում ԿՌԼ-ի կառուցման վտանգների մասին, օգտագործելով նաև ԶԼՄ-ների և դիվանագիտական խողովակների հնարավորությունները։
  5. Կազմակերպել տեղեկատվության հավաքում ԿՌԼ-ի մասին, ինչը թույլ կտա բացահայտել Պենտագոնի կենսաբանական օբյեկտների իրական նշանակությունը։
  6. Մասնագետների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացնել ստուգումներ ԿՌԼ –երում
  7. Դիմել ՀՀ կառավարությանը 2017 թվականին երեք մարզերում ևս ԿՌԼ –երի բացման նպատակահարմարության կապակցությամբ մասնագիտական շրջանակների և շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումներ անցկացնելու համար
  8. Ընդլայնել համագործակցությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Իրանի հետ կենսաբանական անվտանգության հարցերում, մասնավորապես իրականացնել ընդհանուր սպառնալիքների մասին միմյանց հետ տեղեկատվության փոխանակում։

p1830580

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *