«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության և համախոհների կողմից կատարած առաջարկները տեղ գտան հանրաքվեի դրվող տարբերակում

2015թ․-ի հոկտեմբերի 5-ին ՀՀ ազգային ժողովում կայացած նիստի ժամանակ 103 կողմ ձայնով հավանության արժանացած սահմանադրական փոփոխությունների նախագծում «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության և համախոհների կողմից կատարած առաջարկները տեղ գտան հանրաքվեի դրվող տարբերակում:

 

Մասնավորապես՝

Նախագծի 5-րդ հոդվածի երկրորդ կետից հանվել է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերի գերակայության մասին դրույթը, որով գերակայություն էր տրվում նաև ՀՀ կողմից չվավերացված միջազգային պայմանագրերում առկա նորմերին։

Գործող Սահմանադրության

Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը

  1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական իրավական ակտերը՝ Սահմանադրությանը, սահմանադրական օրենքներին եւ օրենքներին:

  1. Ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ:

Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Հանրաքվեով ընդունված Սահմանադրության

Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը

  1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
  2. Oրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին եւ օրենքներին:
  3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

 Սահմանադրական փոփոխությունների նախագծի 8-րդ հոդվածը փաստացի զրկում է Հայաստանին գաղափարական ինքնիշխանությունից։ Մեր կողմից առաջարկվել էր փոփոխել սույն հոդվածը և Սահմանադրությամբ ամրագրել ՀՀ բարձրագույն արժեքների վրա հիմնված պետական գաղափարախոսությունը։ Այնուամենայնիվ այս հոդվածը չի փոփոխվել։

Գործող Սահմանադրության

Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցականությունը

  1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցականությունը:
  2. Կուսակցությունները կազմավորվում եւ գործում են ազատ: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:
  3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը:
  4. Կուսակցությունների կառուցվածքը եւ գործունեությունը չեն կարող հակասել Սահմանադրության 1- ին հոդվածում ամրագրված հիմնարար սկզբունքներին:

Հանրաքվեով ընդունված Սահմանադրության

Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցական համակարգը

  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցական համակարգը:
  2. Կուսակցությունները կազմավորվում եւ գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:
  3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը:
  4. Կուսակցությունների կառուցվածքը եւ գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:

 

Սահմանադրության նախագծի 58-րդ հոդվածի /հանրաքվեի դրվող տարբերակը վերածվեց թիվ 60-ի/ նախնական տարբերակում օտաերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի սեփականության նկատմամբ արգելքը հանված էր։ Փոփոխված վերջնական տարբերակում տեղ գտավ ՀՀ գործող սահմանադրությունից կետը, միաժամանակ հողի սեփականության իրավունքի մասին գործող հոդվածին ավելացվեց հոդված 10-ը, որտեղ պետությանը ընդերքի և ջրային ռեսուրսների նկատմամբ տրվում է սեփականատիրոջ բացառիկ իրավունք:

Գործող Սահմանադրության

Հոդված 31. 

Հողի uեփականության իրավունքից չեն oգտվում oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի:

Հանրաքվեով ընդունված Սահմանադրության

Հոդված 60. Սեփականության իրավունքը

  1. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 Ավելացվել է

Հոդված 10. Սեփականության երաշխավորումը

  1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ հավասարապես պաշտպանվում են  սեփականության բոլոր ձեւերը:
  2. Ընդերքը եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:

 

Փոփոխության է ենթարկվել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերվող հոդվածը և պետության հետ հարաբերություները, ըստ նախագծի վերջին տարբերակի, կկարգավորվեն օրենքով, այլ ոչ թե համաձայնագրով։ Հիշեցնենք, որ համաձայնագրով կարգավորվելու դեպքում Եկեղեցին զրկվում էր հատուկ արտոնություններից և նրա կարգավիճակը հավասարեցվում էր աղանդավորական կազմակերպություններին։

Միաժամանակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պետության անջատ վիճակը հանվել է:

 Գործող Սահմանադրության

Հոդված 8.1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

 Հանրաքվեով ընդունված Սահմանադրության

Հոդված 17. Պետությունը եւ կրոնական կազմակերպությունները

  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
  2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին

  1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
  2. Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

 

Նախագծի անգլերեն տարբերակի, 34-րդ հոդվածում «կին և տղամարդ» բառերը գրված էին հոգնակի թվով։ Բացակայում էր նաև «միմյանց հետ բառերը»։ 2015թի սեպտեմբերի 7-ին ՀՀ արդարադատության կողմից ստացված ոչ պաշտոնական անգլերեն տարբերակում վերը նշված սխալները ուղղված էին: 2015 թ. – ի հոկտեմբերի 16-ին Վենետիկի հանձնաժողովի կայք էջում տեղադրված ոչ պաշտոնական անգլերեն տարբերակում (http://venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-REF(2015)042-e ) վերը նշված սխալները նույնպես ուղղված էին։

Գործող Սահմանադրության

Հոդված 34. Ամուսնանալու ազատությունը

  1. Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն:
  2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:
  3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

Վենեիկի հանձնաժողովի պաշտոնական կայք էջում տեղադրված 16.10.2015 թ.

Article 35. Freedom of Marriage

  1. A man and a woman of marriageable age shall have the right to marry each other and found a family by free expression of their will. The age of marriage and the procedure of marrying and divorcing shall be prescribed by law.
  2. In marrying, during marriage, and in divorce, a man and a woman shall have equal rights.
  3. Freedom of marriage may be restricted only by law with the aim of protecting health and morals.

ՀՀ արդարադաության նախարարության կողմից կատարված նախագծի ոչ պաշոնական թարգմանություն, տրամադրված «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնին 07.09.2015 թ.

Article 34. Freedom of Marriage

  1. A man and a woman of marriageable age shall have the right to marry each other and found a family by free expression of their will.
  2. In marrying, during marriage, and in divorce, they shall enjoy equal rights.
  3. This right may be restricted only by law with the aim of protecting the public interests. The marriageable age, and the procedure of marriage and divorce shall be defined by law.

 

Մասնագիտական հանձաժողովի կողմից այդպես էլ չհիմնավորվեց երեխաների իրավունքներին վերաբերվող մի ամբողջ հոդված սահմանադրության նախագծի մեջ մտցնելու անհրաժեշտությունը։ Եվ չնայած այն բանին, որ մեր նախաձեռնության կողմից բարձրաձայնվում էր, որ սույն հոդվածով դրվում են յուվենալ արդարադատության հիմքերը, այնուամենայնիվ երեխաների իրավունքներին վերաբերվող հոդվածը մնաց։

Հանրաքվեով ընդունված Սահմանադրության

Հոդված 37. Երեխայի իրավունքները

  1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
  2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
  3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ եւ անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
  4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են:

 

Հանրաքվեով ընդունված Սահմանադրության նախնական տարբերակում մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային մարմինների որոշումները գերակա կարգավիճակ էին ստանում ՀՀ օրենքների նկատմամբ անկախ ՀՀ կողմից այն վավերացնելու։

Վերջնական տարբերակում 81-րդ հոդվածը փոփոխվել է և գերակայություն է տրվում միայն ՀՀ կողմից վավերացված պայմանագրերի հիման վրա գործող միջազգային մարմինների որոշումները, ինչը ՀՀ համար որոշակի մանևվրելու դաշտ է բացում։

Սահմանադրության նախագծի նախնական տարբերակ

Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան

  1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
  2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չենկարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

 Սահմանադրության նախագծի ընդունված տարբերակ

Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները եւ միջազգային իրավական պրակտիկան

  1. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
  2. Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

 

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ թե գործող և թե առաջակրված սահմանադրության նախգծի կենտրոնական բանկի մասին հոդվածով ՀՀ փաստացի զրկվում է տնտեսական ինքնիշխանությունից և նման կարևոր գործառույթներ կատարող կենտրոնական բանկը չի կարող գործել պետությունից անկախ։ Այս հոդվածը մնաց ամփոփոխ։

Սակայն ավելացվել է նոր հոդված, որտեղ ՀՀ կառավարության գործառույթների մեջ ներառված է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական քաղաքականություն իրականացնելու գործառույթ:

Գործող Սահմանադրության

Հոդված 199. Կենտրոնական բանկի հիմնական խնդիրները և գործառույթները

  1. Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Կենտրոնական բանկն է: Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս անկախ է:
  2. Կենտրոնական բանկի հիմնական խնդիրներն են գների ու ֆինանսական կայունության ապահովումը:
  3. Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:

Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը` հայկական դրամը:

  1. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Կենտրոնական բանկն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
  2. Կենտրոնական բանկն Ազգային ժողովին տարեկան հաղորդում է ներկայացնում իր հիմնական խնդիրների իրականացման վերաբերյալ:
  3. Կենտրոնական բանկի այլ խնդիրները, կառավարման մարմինները, նրանց և նախագահի լիազորությունները և գործունեության կարգը, գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով:

 

Հանրաքվեով ընդունված Սահմանադրության

Հոդված 200. Կենտրոնական բանկի հիմնական նպատակները եւ գործառույթները

  1. Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Կենտրոնական բանկն է: Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս անկախ է:
  2. Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են գների ու ֆինանսական կայունության ապահովումը:
  3. Կենտրոնական բանկը մշակում, հաստատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:
  4. Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը` հայկական դրամը:
  5. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Կենտրոնական բանկն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
  6. Կենտրոնական բանկը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության վերաբերյալ:
  7. Կենտրոնական բանկի այլ նպատակները, խնդիրները, գործունեության կարգը եւ երաշխիքները սահմանվում են օրենքով:

 

Նախագծի վերջնական տարբերակում ավելացվել է նոր հոդված, որի դրույթները նախագծի նախնական տարբերակում բացակայում էին։

Հոդված 154. Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունը

  1. Կառավարությունն իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականություն:
  2. Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *